Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Ամկար»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Ռուբին»-ին:
Հյուրերը կարողացան առավելության հասնել տանտերերի նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով:
Նշենք, որ «Ամկար»-ի կազմում պահեստայինների նստարանին էր Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
Ռուսաստանի Պրեմյեր լիգա. 16-րդ տուր. «Ամկար» – «Ռուբին»՝ 1:2
Գոլերը՝ 37´ Դևիչ(0:1, 11-մետրանոց), 54´ Շավաև(1:1), 62´ Դևիչ(1:2):





































