ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը մեր թղթակցի հետ զրույցում այսօր խոստովանել է, որ «այո»-ի քարոզչության նպատակով այցելելու է դպրոցներ։
Մասնավորապես՝ ՀՀԿ-ական պատգամավորն ուրբաթ օրն այցելելու է Գառնիի թիվ 2 դպրոց։ Մեր թղթակցի հարցին, թե «Այո»-ի շտաբի՞ց են դպրոցների ցուցակն իրեն տվել, Տաճատ Վարդապետյանն ասել է, թե իհարկե որպես ՀՀԿ-ական ինքն իր քայլերը համաձայնեցնում է շտաբի հետ։ Մեր թղթակիցը ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվել է նաև, թե արդյոք վերջինս չգիտի՞, որ դպրոցներում քարոզչությունն արգելված է։
Մանրամասները դիտեք տեսանյութում։









































