ՈւԵՖԱ-ի հովանու ներքո կայանալիք առաջիկա հանդիպումները կսկսվեն լռության րոպեով՝ ի նշան հարգանքի Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակի:
Ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով:
Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է BBC-ի լրագրող Ռիչարդ Քոնվեյը:









































