Մեկնաբանելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի՝ 3-խաղյա գոլային երաշտը, թիմի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հույս է հայտնել, որ իրավիճակը կշտկվի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանը: Այն կայանալու է նոյեմբերի 3-ին, Մանչեսթերում:
«Չեմ կարծում, թե գոլերի բացակայությունը կապված է սաներիս հոգեբանության հետ: Նայում եմ նրանց և տեսնում, որ վստահ են գործում: Իրավիճակը կարող է փոխվել մեկ խաղի ընթացքում: Դա կլինի ԲԿՄԱ-ի դեմ հանդիպումը, քանի որ մեզ հաղթանակ է պետք:
Ինչ վերաբերում է երկրպագուներին, ապա նրանք իրավունք ունեն արտահայտելու իրենց դժգոհությունը: Նրանք կարող են սուլել, երգել, բայց հաջորդ խաղում երկրպագուների դիրքորոշումը, հնարավոր է, փոխվի: Հուսով ենք՝ կհաղթենք ԲԿՄԱ»-ին»,- «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Վան Գալի խոսքերը:










































