Sunday, 12 05 2024
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը

«100 LIVES»-ն ու Near East Foundation-ը կստեղծեն 7 մլն դոլար կազմող կրթաթոշակային համատեղ ֆոնդ

Մերձավոր Արևելքի արաբական երկրների ռիսկային գոտիներում բնակվող հարյուր երիտասարդների համար նոր ութամյա կրթաթոշակային ծրագիր է հաստատվել: «100 LIVES» նախաձեռնությունն այդ նոր ծրագրի մասին հայտարարել է Near East Foundation-ի (Մերձավոր Արևելքի հիմնադրամ) հարյուրամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա են եղել մարդասիրական օգնության ոլորտում գործող միջազգային խոշորագույն կազմակերպությունների ղեկավարներն ու հայ համայնքի ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, ծրագիրը մշակվել է «100 LIVES»-ի և Near East Foundation-ի համատեղ ջանքերով՝ որպես աշխարհասփյուռ հայության երախտագիտության հավաստիք Մերձավոր Արևելքի ժողովրդին, որը մեկ դար առաջ ապաստան ու սնունդ տրամադրեց Եղեռնից փրկված հայ փախստականներին:

Կազմելով մոտ 7 մլն դոլար՝ «100 LIVES» նախաձեռնության և Near East Foundation-ի համատեղ այս կրթաթոշակային ծրագիրը հնարավորություն կընձեռի հակամարտությունների գոտիներում հայտնված, տեղահանման ենթարկված և չքավորության մեջ գոյություն պահպանող երեխաներին ուսումնառել UWC Դիլիջան քոլեջում՝ համատեղ ուսուցման միջազգային գիշերօթիկ դպրոցում, որտեղ այսօր սովորում են երիտասարդներ ավելի քան 60 երկրներից, ինչպես նաև աշխարհի տարբեր մասերում գործող UWC ցանցի այլ քոլեջներում: Ծրագրի կառավարումը կիրականացվի «Scholae Mundi» հիմնադրամի միջոցով, որի նպատակն է երիտասարդներին ընձեռել իրենց գիտելիքը, հմտություններն ու աշխարհայացքը զարգացնելու հնարավորություններ՝ հետագայում դրանք ի շահ համայն մարդկության բարօրության և հասարակության մեջ գլոբալ դրական փոփոխությունների իրագործումը խթանելու նպատակով օգտագործելու հեռանկարով:

«100 LIVES» նախաձեռնությունը մեկնարկել է այս տարի՝ որպես երախտագիտության հավաստիք մեկ հարյուրամյակ առաջ աշխարհի կողմից լքված հայերին օգնության ձեռք մեկնածներին, ինչը նրանց ժառանգներին թույլ տվեց գոյատևել և բարգավաճել: Նոր կրթաթոշակը մեկն է այն բազմաթիվ եղանակներից, որոնց միջոցով «100 LIVES»-ը ձգտում է շարունակել իր ոգուն համահունչ ջանքերը՝ ուղղված հանուն երախտագիտության ժառանգությունը ժամանակի մեջ կենդանի պահպանելը ճգնող անհատներին և կազմակերպություններին աջակցելուն:

«Մենք հպարտանում ենք նրանով, որ ի վիճակի ենք օգնել ծանր պայմաններում և ապագայի նկատմամբ անորոշության մեջ հայտնված ծնողներին` ավելի լավ ապագա կերտել իրենց զավակների համար, ինչպես մեզ համար դա արել են մեր հայրերն ու պապերը: Մեծ հպարտությամբ ենք հայտնում Near East Foundation-ի հետ մեր գործընկերության մեկնարկի մասին և լի ենք առաջին կրթաթոշակակիրների հետ ծանոթանալու ակնկալիքներով»,- ասել է «100 LIVES» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին Near East Foundation-ի հարյուրամյակին նվիրված բազմամարդ հանդիսության ժամանակ հայտարարել է «100 LIVES» նախաձեռնության մյուս համահիմնադիր Նուբար Աֆեյանի դուստրը՝ Արմինե Աֆեյանը: «Հուսով ենք, որ այդ երեխաներին կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելով՝ մենք ընձեռում ենք նրանց հաջողակ ապագա կերտելու հնարավորություն, ինչին նրանք, անշուշտ, արժանի են: Արդեն հարյուր տարի է, ինչ Near East Foundation-ը նվիրումով իրականացնում է այդ բացառիկ աշխատանքը»,-նշել է նա:

Near East Foundation-ը կրթաթոշակային այս ծրագրին կմասնակցի Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում կրթական համակարգի, հանրային կառույցների կազմակերպման և տնտեսական զարգացմանն ուղղված իր ավելի ընդարձակ առաքելության շրջանակներում: Հիմնադրված լինելով 1915 թ.-ին որպես «Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտե», որն այնուհետև ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ պետական կարգավիճակ ստացավ «Near East Relief» անվան ներքո, Near East Foundation -ը վճռորոշ դեր է խաղացել վերջին 100 տարվա ընթացքում աշխարհի տարբեր մասերում ծանր կացության մեջ հայտնված մարդկանց օգնության ձեռք մեկն ելու գործում:

Near East Foundation-ը հպարտությամբ է բոլորում իր գործունեության հարյուր տարին՝ 100 տեղահանված և կարիքի մեջ հայտնված երեխաներին ընձեռելով միջազգային կարգի կրթություն ստանալու հնարավորություն: «Մենք մեծ ոգևորությամբ ենք միանում «100 LIVES» նախաձեռնությանը՝ տաղանդաշատ երիտասարդներին և ապագա առաջնորդներին օգնելով զարգանալ և հաջողությունների հասնել իրենց կյանքում»,- ասել է հիմնադրամի նախագահ Չարլզ Բենջամինը:

Առաջին կրթաթոշակակիրները UWC համակարգի դպրոցներում ուսման կանցնեն 2016թ.-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում