Լոնդոնի «Արսենալ»-ի և կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին վստահ է, որ Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շուտով կմարզի անգլիական ակումբներից մեկը, տեղեկացնում է Todomercadoweb.es-ը:
«Գվարդիոլան փայլուն մասնագետ է: Հնարավոր է, որ նա ցանկանա հաջողություն հասնել նաև այլ առաջնությունում: Գիտեմ, որ նա փայլուն անգլերեն գիտի, և ես կարծում եմ, որ նա շուտով կտեղափոխվի Անգլիա»,- ընդգծել է ֆրանսիացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլային անգլիական լրատվամիջոցները «ուղարկում» էին «Մանչեսթեր Սիթի»:









































