Wednesday, 15 05 2024
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում

Ինչից են վախենում հանրապետականները

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Նոր Հայաստան» ճակատի հայտարարությունների կապակցությամբ հայտարարել է, որ իրավապահները չպետք է ձեռքները ծալած նստեն և սպասեն, որ տեղի ունենա քաշքշուկ ժողովրդի հետ: Ինչպես հայտնի է, «Նոր Հայաստանը» հայտարարել է, որ դեկտեմբերի 1-ից սկսում է իշխանափոխության գործընթաց և քաղաքացիական անհնազանդության կոչ է անում՝ հայտարարելով նաև, որ եթե իշխանությունները ուժ կիրառեն խաղաղ ակցիաների հանդեպ, իրենք ոչ թե կնահանջեն, այլ կպատասխանեն:

Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունները վկայում են իշխանական համակարգում որոշակի անհանգստության մասին: Այն մասին, որ համակարգը այնքան էլ համոզված չէ, որ կարող է դիմադրել, եթե տեղի ունենա հասարակական մոբիլիզացիա, և այնքան էլ համոզված չէ, որ այդ մոբիլիզացիան կարող է տեղի չունենալ: Եվ ըստ այդմ՝ Վահրամ Բաղդասարյանն առաջարկում է կանխարգելել գործողությունները և չթողնել, որ բանը հասնի ժողովրդի հետ բախման: Այլ կերպ ասած՝ Բաղդասարյանը խոսում է, այսպես ասած, առաջնորդների հանդեպ միջոցներ ձեռնարկելու մասին՝ երևի թե նկատի ունենալով, օրինակ, ապրիլի 24-ի տարբերակը, երբ 24-ից մի քանի օր առաջ պարզապես ձերբակալվեցին ու կալանավորվեցին Ժիրայր Սեֆիլյանն ու «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մի քանի առաջատար անդամները: Դրանից հետո շարժումն, ըստ էության, մարեց, և թեև չհայտարարվեց դրա ավարտի կամ անարդյունավետության մասին, սակայն փաստ է, որ այն այլևս չկա, և չկա նաև հայտարարված արդյունքը:

Եվ այս տեսանկյունից «Նոր Հայաստանի» առաջ, իհարկե, կանգնած է հարցը՝ ի՞նչ կանի նոր ճակատը այս անգամ, երբ իշխանությունները կիրառեն նույն մարտավարությունը և դեկտեմբերի 1-ից առաջ որևէ պատրվակով նորից ձերբակալեն այս անգամ արդեն «Նոր Հայաստան» փրկության ճակատի առաջնորդներին: Ի՞նչ մեխանիզմ է աշխատելու այս դեպքում՝ կրկնվելո՞ւ է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման պատմությունը, թե՞ կան նմանօրինակ զարգացումից խուսափելու երաշխիքներ, մեխանիզմներ: Կգնա՞ն իշխանությունները նմանօրինակ քայլի: Ակնհայտ է, որ իշխանությունները կգնան ցանկացած քայլի, որն անհրաժեշտ կհամարեն իշխանությունը պահելու համար: Իհարկե, նրանց համար առավել նախընտրելին այն քայլերն են, որոնք հնարավորինս քիչ աղմկոտ կլինեն և զերծ կլինեն ֆիզիկական ուժի կիրառումից կամ դրա հնարավորինս փոքր ծավալներ կենթադրեն: Եվ առավել ևս այս տեսանկյունից անկասկած է, որ եթե նկատվի «Նոր Հայաստանի» մոբիլիզացիոն որևէ ներուժ, ապա ապրիլի 24-ի նախօրեի կրկնությունը կդառնա շատ հավանական:

Վահրամ Բաղդասարյանը պարզ ասում է, որ չպետք է բանը հասցնել ժողովրդի դեմ ուժի կիրառման անհրաժեշտության: Սա չի նշանակում, որ իշխանությունը կանգ կառնի դրա առաջ, սակայն, իհարկե, իշխանությունները հասկանում են, որ դա նրանց համար անկասկած ռիսկային է՝ և՛ բուն օպերացիայի արդյունքի, և՛ դա հաջողելու դեպքում էլ արդեն արտաքին քաղաքական ծանր խնդիրների տեսանկյունից: Այս առումով, իշխանություններն իրենց անելիքը գիտեն և այդ մասին, փաստորեն, հայտարարում են բավական հստակ: Իսկ գիտե՞ իր անելիքը նոր հռչակված ճակատը, որովհետև եթե չկա իշխանությունների առաջ դրվելիք նոր խնդիր, ապա պատմության կրկնության դեպքում սուր քննադատության և գնահատականների նոր ալիքը, մեծ հաշվով, արդեն որևէ նշանակություն չի ունենալու:

Այս ամենին զուգահեռ, սակայն, Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունները կարող են լինել նաև վկայություն մեկ այլ բանի՝ իշխանական համակարգում փոխադարձ անվստահության: Առաջին իսկ արձագանքում նկատվում է որոշակի խուճապ, ինչը կարող է գալ ոչ այնքան բուն շարժման մասին հռչակումից, որքան իշխանական համակարգի ներսում հնարավոր սաբոտաժների վախից, որոնք կարող են պայմանավորված լինել իշխանության ներսում առկա շահերի բախման սուր իրողություններից, տարբեր թևերի միջև լուռ, բայց բավական կոշտ մրցակցությունից: Եվ գուցե դա է նաև Վահրամ Բաղդասարյանին ստիպում բարձրաձայնել ներքին այդ տագնապները՝ հասկանալու համար, թե ինչքանով է կուռ ներիշխանական համակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում