Sunday, 28 04 2024
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

Եվրոպական երազանք՝ եվրասիական իրականությունո՞ւմ․ Ում համար են Սերժ Սարգսյանի եվրոպական ելույթները

Հայաստանը 2011 թվականից ի վեր համարվում է Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի անդամ:

Այս անդամակցությունը կարևոր քայլ էր դեպի Եվրոպայի հետ ասոցացման գործընթաց: Ինչի մասին վկայում է նաև 2012 թվականի ԵԺԿ նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթը: Այն ժամանակ իր ելույթում նախագահը վստահ էր, որ միայն միասնական Եվրոպան, նկատի ունենալով նաև Հայաստանը, կարող է հաղթահարել ներկա ֆինանսատնտեսական խնդիրները:
2013-ին սակայն Հայաստանը կտրուկ փոխեց նախկինում հնչեցրած դիրքորոշումն, ու սեպտեմբերի 3-ին հայտարարեց Մաքսային միությանը միանալու ցանկության մասին, այդպիսով իսկ կանգնեցնելով Եվրոպական ընտանիքին միանալու, ու առևտրային ազատ գոտի ստեղծելու գործընթացը:

Մեկ ամիս անց Սարգսյանը հանդես եկավ ևս մեկ հակասական ելույթով՝ հոկտեմբերի 2-ին Եվրոպայի խորհրդի նիստի ընթացքում: Ընդգծելով, որ Հայաստանը չնայած ցանկություն է հայտնել միանալ Մաքսային Միությանը, այնուամենայնիվ, պատրաստ է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ. ընտրելով ոչ թե կամ-կամ այլ և-և տարբերակը:

2014 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին համաձայնագիրը, կատարելով ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու քաղաքակրթական որոշում:

Նախորդ տարիների այս շրջադարձային ու հակասական իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանը, լինելով արդեն ԵՏՄ լիիրավ անդամ, շարունակում է հանդես գալ եվրոպական ընտանիքի հետ համագործակցելու մասին հայտարարություններով:

Երեկ Իսպանիայում տեղի ունեցած ԵԺԿ-ի նիստի ընթացքում Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ վստահորեն հայտարարեց, այն մասին, թե հայաստանյան իշխանությունները շարունակում են զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, մարդու իրավունքների պաշտպանությունն ու դատական համակարգի անկախությունը:

Եվրոպական ամբիոնից հնչած Սարգսյանի ելույթն ինչպես և նախորդ տարիներին, անմասն չմնաց Եվրամիության հետ համագործակցելու մասին հայտարարություններից:

Անցած շաբաթ Լյուքսեմբուրգում Եվրամիության խորհուրդը տրամադրեց Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու մանդատը: Սա, ըստ Սարգսյանի՝ Եվրամիության հետ հարաբերություններում հերթական պատասխանատու քայլ է:

Եվրամիության հետ հարաբերություններում մենք հասել են հերթական պատասխանատու հանգրվանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում