Լոնդոնի «Չելսի»-ի նախկին դարպասապահ Պետր Չեխը, ով կարիերան շարունակում է «Արսենալ»-ում», հայտարարել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում «արիստոկրատներ»-ի հետ:
«Թիմի մարզավիճակն ապշեցրեց ինձ, քանի որ «Չելսի»-ն միշտ էլ Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ակումբներից մեկն է եղել: Ես այնտեղ չեմ և դժվար է ասել, թե ինչ է կատարվում:
Ցանկացած դեպքում, մրցաշրջանը դեռ նոր է սկսվել և ամեն ինչ հնարավոր է կարգավորել: Ինձ համար «Չելսի»-ն շարունակում է ֆավորիտ լինել»,- iDNES-ը մեջբերում է Չեխի խոսքերը:





































