Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Նոր հեռուստասերիալ՝ Հայաստանի էլիտայի մասնակցությամբ. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Այսպիսով, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին, այսինքն՝ հանրաքվեի նախընտրական քարոզարշավին մնացել է 2 ամսից պակաս ժամանակ: Այս ընթացքում Հայաստանի հասարակությունը լսելու է «այո»-ի կողմնակիցների խոստումները՝ սահմանադրական փոփոխություններով Հայաստանը դրախտային երկիր դարձնելու վերաբերյալ, և «ոչ»-ի քարոզիչների սպառնալիքները՝ սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում Հայաստանի՝ դժոխքի վերածվելու մասին: Դրանցից ոչ մեկը, բնականաբար, չի համապատասխանելու իրականությանը:

Քաղաքացիների կյանքը ոչ սահմանադրական փոփոխություններով անմիջապես վերածվելու է վայելքի, ոչ էլ դրանից մարդկանց վիճակն ավելի վատն է դառնալու: Իրականությունն այս երկու ծայրահեղությունների մեջտեղում է ու հանգում է ավելի քան երկու տասնամյակ չարչրկված, սակայն օբյեկտիվ հիմքեր ունեցող այն երևույթին, որ Հայաստանում խնդիրը ոչ թե Սահմանադրության կամ օրենքների ձևն է, այլ դրանց իրագործման «բովանդակությունը»: Այսինքն՝ այն, թե ինչպես են Սահմանադրությունն ու օրենքներն իրացվում գործնական կյանքում: Իսկ դրանք որքան իդեալական են ձևի մեջ, նույնքան ոտնահարվում են բովանդակությամբ, ինչպես գրեթե ամեն ինչ Հայաստանում:

Ու սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչությունն այս իրականությունը չի փոխելու, հակառակը՝ դարձնելու է ավելի ցցուն, քանի որ երկու ամիս շարունակ Սահմանադրությունն ու օրենքներն ամենաշատը խախտողները խոսելու են սահմանադրականության ու օրինապահության մասին, իսկ նրանք, ովքեր այսօր չունեն խախտելու հնարավորություն, համոզելու են, որ իշխանության գալու դեպքում իրենք սրբորեն հետևելու են դրանց: Համոզելու են՝ շատ լավ իմանալով, որ իշխանության գալու դեպքում իրենք առնվազն նույնքան անհագուրդ են գտնվելու հակասահմանադրականության ու հակաօրինականության հարցում:

Մի խոսքով, Հայաստանը մտնում է հակասությունների ու հակադրությունների խտացման փուլ, քարոզարշավ, որի ընթացքում քաղաքացին ստանալու է ընդամենը իրականությունից կտրվելու ևս մեկ հնարավորություն, քանի որ երկու ամիս ապրելու է սովորական, այսինքն՝ դաժան իրականության մեջ, բայց լսելու է պայծառ ապագայի մասին գեղեցիկ խոստումներ: Այսինքն՝ քաղաքացիները բացառիկ հնարավորություն են ստանալու՝ ամբողջ երկու ամիս հետևել հեռուստասերիալի ժանրի կանոններով ծավալվող քարոզարշավին…

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում