«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը վստահ է, որ իր սաներն առավելության կհասնեն «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը:
«Կարմիր սատանաներ»-ը գլխավորում են Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը և 15 միավորով գերազանցում «քաղաքայիններ»-ին, ովքեր զբաղեցնում են երկրորդ տեղը: Սակայն Ֆերգյուսոնը կոչ է անում չթուլանալ և 3 միավոր վաստակել:
«Մենք դեռևս չենք նվաճել տիտղոսը: Առջևում ութ խաղ ունենք: Մենք ճիշտ մոտեցում ունենք և փորձում ենք հաղթանակ տանել յուրաքանչյուր հաջորդ հանդիպմանը: Բոլորն ականատես են, թե ինչպիսի խաղ ենք մենք ցուցադրում Պրեմիեր Լիգայի շրջանակներում: Լավ խաղ եմ ակնկալում նաև երկուշաբթի»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ֆերգյուսոնի խոսքերը:









































