Tuesday, 07 05 2024
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար

Թուրք-ադրբեջանական նվեր Հայաստանին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է, որ 2016-2017թթ. Իրանի տնտեսական աճը կարող է կազմել 4-5.5 տոկոս: «Իրանին սպասվում է պայծառ տնտեսական ապագա»,- ասել է Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի տնօրենի օգնական Մարտին Կերիսոլան՝ մանրամասնելով, որ, եթե Իրանը պատժամիջոցների վերացումից հետո կարողանա նավթի արդյունահանման ծավալը մեծացնել 1 միլիոն բարելով, ապա առաջիկա տարիներին այդ երկրի տնտեսական աճը կկազմի 4-5.5 տոկոս:

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը երեկ Նախարարների կոմիտեին տեղեկացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբում ԵԽ մասնակցությունը կասեցնելու իր որոշման մասին:

«Եթե Սիրիայում գործող ռուսական օդուժը շարունակի խախտել Թուրքիայի օդային սահմանը, դա կարող է լրջորեն ազդել Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների վրա,- նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ավելացնելով,- Ռուսաստանի հետ ունեցած մեր լավ հարաբերությունները որևէ մեկի համար գաղտնիք չեն:

Բայց եթե Ռուսաստանը Թուրքիայի նման բարեկամ պետությանը կորցնի, մի պետություն, որի հետ բազմաթիվ հարցերի շուրջ համագործակցում է, ապա դա Մոսկվայի համար այնքան էլ լավ չի լինի»:

Առաջին հայացքից իրար հետ այնքան էլ կապ չունեցող այս իրադարձությունները Հայաստանի համար ունեն մեկ ընդհանրություն, որը մեկ արտահայտությամբ կարելի է բնորոշել՝ որպես բացառիկ հնարավորություն: Արևմուտքի հետ ձեռք բերված պատմական համաձայնությունից հետո Իրանի տնտեսությունը և, ոչ միայն՝ տնտեսությունը, արմատական փոփոխությունների է ենթարկվելու:

Խոսքը մեր անմիջական հարևանի մասին է, որը Հայաստանը շարունակում է համարել Արևմուտքի հետ հարաբերություններում՝ որպես տարանցիկ երկիր: Մեր մյուս հարևանը՝ Ադրբեջանը, որն իրականում թշնամի է՝ օր օրի մեկուսանում է աշխարհից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Իսկ մյուս հարևանը, որը մեր թշնամու բարեկամն է, խրվում է սիրիական պատերազմում, բայց, որ ավելի կարևոր է՝ սպառնում է փչացնել հարաբերությունները մեր «տիտղոսային բարեկամի»՝ Ռուսաստանի հետ, որը սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ ներկայումս դաշնակցում է ադրբեջանաթուրքական դաշինքի հետ:

Դա ոչ թե Հայաստանի դեմ դաշինք է, այլ դաշինք, որի համագործակցությունից տուժելու են նաև Հայաստանն ու Ղարաբաղը: Եվ ահա, այդ դաշինքի անդամներից մեկին Եվրոպան ուղարկում է գրողի ծոցը, մյուսը սպառնում է բարեկամությունը Ռուսաստանի հետ փոխարինել թշնամությամբ: Ավելի նպաստավոր իրավիճակ Հայաստանի համար դժվար է նույնիսկ պատկերացնել: Այս պայմաններում, գոնե նվազագույն չափով ինքնիշխանություն դրսևորելու և նախաձեռնողականություն ցուցաբերելու ու դրանով համապատասխան աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ինտենսիվ աշխատելու դեպքում՝ Հայաստանը կարող է շահած դուրս գալ ոչ միայն՝ սեփական դիրքերն ամրապնդելով, այլ նաև՝ շոշափելի առաջընթաց արձանագրելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դիրքավորվելու հարցում:

Հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանի իշխանությունը, ոչ միայն իշխանությունը, այլ նաև՝ քաղաքական էլիտան, գիտակցո՞ւմ է ստեղծված բացառիկ հնարավորությունը և դա օգտագործելու կենսական անհրաժեշտությունը: Դատելով նրանից՝ ինչով է զբաղված այդ էլիտան այսօր, հազիվ թե Զարուհի Փոստանջյանը բղավում է Գալուստ Սահակյանի վրա, վերջինս շտապօգնություն է կանչում պատգամավորի համար, իշխանությունն «այո» է ասում, ընդդիմությունը՝ ԱԺ դարպասներին պաստառ է փակցնում… Հայաստանում ամենաարագ աճող երևույթը ոչ ադեկվատությունն է: Դա հասել է այն աստիճանի, որ պետությանն ընձեռված հնարավորությունները կարող է դարձնել պետականությունը կործանելու սպառնալիք»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում