Wednesday, 08 05 2024
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են

Մենք ով ենք, որ ռուսին պատասխանատվության ենթարկենք. ոչնչացված ձկնամթերքի սեփականատերը հիասթափված է

Մոտ երկու ամիս առաջ Ռուսաստանի Սոչի քաղաքում Հայաստանից ներկրված և այրելու միջոցով ոչնչացված 200 կիլոգրամ թառափ տեսակի ձկան սեփականատեր, «Արարատ իշխան» ՍՊԸ տնօրեն Արամ Մանուկյանը մինչ օրս որևէ փոխհատուցում չի ստացել իր կրած վնասների համար, և ոչ էլ որևէ մեկը նրան պարզաբանել է, թե ինչու, ի վերջո, ոչնչացվեց վերջինիս արտադրանքը։

Ու թեև նա պատրաստվում էր նոր խմբաքանակ արտահանել, սակայն մտքափոխվել է. առանց այդ էլ միլիոնուկես գումար է կորցրել։ «Փոշմանեցի, չեմ ուզում նորից փորձել, նոր գումար չունեմ կորցնելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մանուկյանը։

Վերջինս պնդեց, որ Ռուսաստանից զատ՝ նոր շուկա փնտրել հնարավոր չէ, ստիպված պետք է սպասեն՝ մինչև վիճակը կայունանա։ «Արտադրությունը դեռ չենք դադարեցնի։ Մեզ մոտ հիմա արտադրանքի սառեցման պրոցեսով ենք զբաղված, քիչ քանակով ուրիշ արտահանողների համար ենք աշխատում։ Բայց դեռ չենք ուզում շտապել։ Մի քիչ որ փող կուտակենք՝ մի անգամ էլ կփորձեմ ուղարկել, որ վառեն»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց արտադրողը։

Մանուկյանը նեղսրտում է, որ իր հարցին ոչ ոք լուրջ չվերաբերվեց։ «Ոչ մեկին հետաքրքիր էլ չէր, թե ինչ եղավ, դրա համար էլ ոչ մեկը չպատասխանեց։ Ուղղակի մերոնք էլ գիտեն, որ սաղ մեղքը Ռուսաստանինն է, ռուսական կողմն է սխալ, և լիովին հնարավոր է պատասխանատվության ենթարկել իրենց, բայց մենք ով ենք, որ կարողանանք ռուսին պատասխանատվության ենթարկել։ Դրա համար սուսուփուս փոքր եղբոր պես նստած՝ անկյունում լաց ենք լինում։ Սա է իրականությունը»,- նկատեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Սննդի անվտանգության պետական տեսչությունը մինչ օրս այդպես էլ չհրապարակեց, թե խնդրի հետ կապված ինչ պարզաբանում է ստացել ռուսական կողմից կամ առհասարակ ստացե՞լ է, թե՞ ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում