Մոսկվայի «Սպարտակ»-ը հրապարակել է մեկնարկային կազմը Սարանսկի «Մորդովիա»-ի դեմ Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի խաղում, որը Երևանի ժամանակով կմեկնարկի 15:30-ին:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում է, կիսապաշտպան Արաս Օզբիլիսը՝ պահեստայինների թվում:
«Սպարտակ». Ռեբրով, Պարշիվլյուկ, Տասկի, Բոկետի, Մակեև, Դ.Կոմբարով, Ռոմուլո, Շիրոկով, Պոպով, Պրոմես, Մովսիսյան:
Պահեստայիններ. Միտրյուշկին, Գրանատ, Կ.Կոմբարով, Զոտով, Օզբիլիս, Բակաև, Կոզլով:







































