ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը կասկածվում է ֆուտբոլի աշխարհի 2018թ․ առաջնության անցկացման իրավունքը Ռուսաստանին վաճառելու մեջ։
Sky Sports-ի փոխանցմամբ՝ «Մունդիալ-2018»-ն ընդունող երկրի որոշման հարցում Բլատերը չհիմնավորված կերպով համագործակցել է Match Hospitality կոչվող ընկերության հետ, որի բաժնետերն իր զարմիկն է՝ Ֆիլիպ Բլատերը։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի կոռուպցիոն խոշոր սկանդալի արդյունքում կազմակերպության մի շարք աշխատակիցներ ձերբակալվեցին։






































