Tuesday, 21 05 2024
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
-
11:53
Մի կպեք էդ աթոռին, կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու
Փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոս շարժում, որպեսզի վերադառնանք քաղաքական գողապետությանը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի

«Ատկատների» գործով նախկին պաշտոնյան Աժ օրենքներին եզրակացություններ է տալիս. մամուլ

Aravot.am-ի տեղեկություններով՝ մի քանի ամիս է, ինչ ՀՀ Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում որպես փորձագետ է ընդգրկվել Արա Տեր-Գրիգորյանը, ում անունը հաճախ է կապվում «ատկատների» գործի հետ: Նշենք, որ նա 2000-ից զբաղեցրել է առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետի պաշտոնը, սակայն իր դիմումի համաձայն 2012-ի մայիսին նա ազատվեց այդ պաշտոնից: Տեր-Գրիգորյանի՝ աշխատանքից ազատման դիմումն անմիջապես հաջորդեց նրան, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցության ժամանակ հայտարարեց, թե առողջապահական հիմնարկները ստվերում են գործում, բուժհիմնարկները թաքցնում են իրական հաշվետվությունների ծավալը:

Հիշեցնենք, որ ՊԱԳ-ը այն մարմինն է, որն իրականացնում է պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների մասին պայմանագրերի կնքումը, հիվանդանոցների կողմից պետպատվերի շրջանակներում կատարված աշխատանքների որակի և ծավալի սահմանված չափանիշներին համապատասխանության վերահսկումը: Ա. Տեր-Գրիգորյանը առողջապահության բնագավառում համարվում է «ամենաերկարակյացներից»: Նա աշխատել է կուսակցական տարբեր պատկանելություն ունեցող առողջապահության նախարարներ Արարատ Մկրտչյանի (ներկայումս՝ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի անդամ), դաշնակցական քվոտայով նախարարի պորտֆել ստացած Նորայր Դավիդյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Քուշկյանի հետ: Ա. Տեր-Գրիգորյանին հաճախ կապում են ՀՀ Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի անվան հետ՝ նշելով, թե Տեր-Գրիգորյանը առողջապահության նախարարությունում Ա. Բաբլոյանի «մարդն» է, որը մեծապես խթանել է Ա. Բաբլոյանի առողջապահական բիզնեսի ծաղկմանը:

Aravot.am-ը ՀՀ Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանից հետաքրքրվեց՝ արդյոք նպատակահարմա՞ր է այն, որ անձնավորությունը, ում անունը կապվում է «ատկատների», պետական միջոցների ոչ ճիշտ բաշխման հետ, այժմ ընդգրկված լինի Աժ հանձնաժողովում և օրենսդրական եզրակացություններ շարադրի: Նշված հարցերի կապակցությամբ պարոն Բաբլոյանը փոխանցեց հետևյալը. «Եթե ամեն մարդ ՀՀ-ում աշխատեր այնպես, ինչպես Արա Տեր-Գրիգորյանն է աշխատում, մենք մեծ առաջընթաց կունենայինք: Նախ՝ նա մինչև դիմում գրելը բազմիցս դիմել էր նախարարին, որ իրեն այլ աշխատանքի տեղափոխեն, քանի որ գտնում էր, որ բավականին երկար է աշխատել այդ պաշտոնում և հոգնել է այդ պաշտոնից: Ես բարձր եմ գնահատում իր արժանիքները և փորձը: Ինչու չպետք է առողջապահության նման մի փորձառու կազմակերպիչը՝ որպես փորձագետ, օգտագործվի կարևոր գործի մեջ, ինչպիսին է օրենսդրական գործունեությունը: Եթե ինչ-որ մեկը ինչ-որ «ատկատների» մասին է խոսում, ես նրանց ուզում եմ ասել, որ նման բան չկա, եթե լիներ էլ, մենք լավ գիտենք, որ բոլոր տեսակի հնարավորություններն ունենք մարդկանց պատժելու: Որևէ մեկը նրան չի ազատել աշխատանքից, ինքն իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից: Իսկ մեր՝ միասին աշխատած ժամանակը ՀՀ-ի ամենածանր ժամանակն էր՝ 1991-1997-ը: Այդ ժամանակ Արայի հետ կարողացել ենք ապահովել ամբողջ բանակի վիրավորների սպասարկումը մեր հիվանդանոցներում: Միասին այցելել ենք տարբեր երկրներ, որ դեղեր բերենք հասցնենք, բազում ծրագրեր ենք իրականացրել որ տուժածներին պատերազմի ժամանակ օգնենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում