Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Ավագանու մանդատներից կհրաժարվի միայն ԲՀԿ-ն. մամուլ

Ավագանու ընտրություններից մեկ ամիս առաջ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերից մեկը՝ «Բարգավաճ Հայաստանը», հայտարարել է, որ եթե ավագանու ընտրությունները կեղծվեն, իրենք կհրաժարվեն իրենց հասանելիք մանդատներից, գրում է «Հրապարակը»:

Հիշեցնենք, որ նախորդ՝ 2008-ի ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսը չվերցրեց իր մանդատները հիմնականում հենց այդ պատճառաբանությամբ:

Թերթը փորձեց Երևանի ընտրություններին մասնակցող կուսակցություններից ճշտել՝ կհրաժարվե՞ն մանդատներից, թե՞ ոչ և արդյո՞ք համոզված են, որ ընտրություններն այս անգամ ևս կեղծվելու են: «Բարև, Երևան» դաշինքը, օրինակ, վստահ է, որ ընտրությունները կեղծվելու են, ավելին, կեղծիքներն արդեն իսկ սկսվել են, սակայն մանդատներն, այնուամենայնիվ, վերցնելու են: «Մենք ցանկացած դեպքում պայքարում ենք, անկախ նրանից, թե ինչքան են կեղծվում ընտրությունները: Նույն ձևով կեղծվել են 2007-ի խորհրդարանական ընտրությունները, նույն 2012-ի ընտրությունները, բայց մանդատներից կարծեք թե ոչ ոք չհրաժարվեց: Ավելին, կարծում եմ, որ ավագանու մանդատներից չարժե հրաժարվել, քանի որ բազմաթիվ գործեր կան անելու, և չեմ կարծում, որ հրաժարումը ճիշտ ճանապարհն է»,- թերթի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:

Խոսելով կեղծիքների մասին՝ Մարտիրոսյանն ասաց, որ արդեն իսկ ահազանգեր են ստանում, որ մարդկանց ցուցակագրում են, գումար խոստանում, շտաբներում աշխատանքի են ընդունում, որն ընտրակաշառքի ևս մի ձև է: «Հանրապետական կուսակցությունը, ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելով, մարզերի բնակչությանը ստիպում է երևանյան բարեկամներին հորդորել, որ ՀՀԿ-ի օգտին քվեարկեն: Մենք արդեն տեղեկություններ ենք ստացել, որ Նոր Նորք վարչական շրջանում համատիրություններին հանձնարարված է քաղաքացիների պարտքերը զրոյացնել: Ինչպես տեսնում ենք, ՀՀԿ ցուցակի առաջին թեկնածուն քանի օր է՝ արդեն սկսել է քարոզարշավը: Այսինքն, դեռ քվեարկության օրվան չհասած, կեղծիքն արդեն սկսվել է, բայց համակերպվել դրա հետ, ասել, թե մեզ մանդատները պետք չեն, հարցի լուծում չէ»,- կարծում է մեր զրուցակիցը:

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը դեռ չի որոշել իրենց մանդատների ճակատագիրը: Կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ համոզված են, որ այս ընտրությունները ևս կեղծվելու են, բայց մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը դեռևս չեն քննարկել: «Կա հստակ ձևավորված տեսակետ, որ գործող իշխանությունն առանց կեղծիքների չի կարող ապահովել իր ձայները, դա աքսիոմա է: Թե այդ դեպքում մենք ինչ քայլեր կձեռնարկենք, իսկապես դեռ չենք քննարկել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին ՀԱԿ-ը հայտարարեց, որ չեն մասնակցում ընտրություններին, քանի որ այն կեղծվելու է, ելքը նախապես պարզ է, և իրենք չեն ցանկանում մասնակից դառնալ այդ ֆարսին: Փոխվե՞լ է կարծիքը մեր երկրում կազմակերպվելիք ընտրությունների վերաբերյալ: «Հիմա մենք ամեն ինչ անելու ենք, որ չկեղծվեն: Կփորձենք մեր ուժերը ոչ իշխանական ուժերի հետ միացնելով՝ իսկապես արդյունքի հասնել: ճիշտ է, վստահություն չկա, բայց ոչինչ չանելով էլ մենք չենք կարող խոսել նրա մասին, ինչի մասին խոսում ենք հիմա, այսինքն որ իշխանությունը կեղծում է ընտրությունները: Մենք կփորձենք հաղթահարել այդ խոչընդոտները: Իսկ թե որքանով կհաջողվի, ընթացքում կերևա»,-ասաց Վահագն Խաչատրյանը:

Դաշնակցությունը ոչ միայն վերցնելու է մանդատները, այլև ամեն ինչ անելու է մեծամասնությունը վերցնելու համար: «Գնում ենք ընտրությունների՝ ակնկալիքով, որ ունենալու ենք լուրջ ներկայություն, և գնում ենք ընտրությունների՝ ակնկալիքով, որ Երևանում հնարավոր կլինի քաղաքական մոնոպոլիան վերացնել և ունենալ քաղաքական դասավորության բոլորովին այլ պատկեր և այլ քաղաքապետ»,- ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Վերջինիս խոսքով, ճիշտ է, որևէ երաշխիք չկա, որ այս անգամ ընտրությունները կլինեն ազատ, արդար, թափանցիկ, բայց կարծում է, որ մասնակից ցանկացած քաղաքական ուժ պետք է փորձի առավելագույն ջանք գործադրել, որպեսզի այս ընտրություններն աչքի չընկնեն էական խախտումներով:

«Գոնե մեր մասով մենք փորձելու ենք դա անել»,- ավելացրեց Համբարձումյանը: Ավագանու ընտրություններին կուսակցության՝ նախագահական ընտրություններին որղեգրած դիրքորոշման կտրուկ փոփոխությունը Համբարձումյանը բացատրեց նրանով, որ նախագահական ընտրություններդ միամանդատ ընտրություններ են, իսկ ավագանունը՝ բազմամանդատ, որտեղ, չունենալով ձայների մեծամասնություն, հնարավոր է ներկայացված լինել և ազդեցություն ունենալ:

Ամփոփենք՝ ստացվում է, որ ընտրություններին մասնակից ընդդիմադիր կուսակցություններից թերևս միայն ԲՀԿ-ն է հրաժարվելու մանդատներից, եթե ընտրությունները կեղծվեն, ՀԱԿ-ը դեռ չի կողմնորոշվել՝ կկրկնի՞ 2008-ի փորձը, թե՞ ոչ: Իսկ նորաստեղծ «Առաքելություն» կուսակցության մասնակցությունն ըստ էության սպորտային է՝ առանց 6 տոկոսը հաղթահարելու ակնկալիքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում