Saturday, 27 04 2024
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը

ԱՄՆ դեսպանի հայտարարությանը շատ լուրջ պետք չէ վերաբերվել. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այն կարծիքին է, որ ՀՀ-ում Ամերիկայի դեսպանի հայտարարությունը՝ Հայաստանում կոռուպցիայի, դրա դեմ պայքարի ու հետևանքների մասին, մասնավոր կարծիք է և չի ներկայացնում Ամերիկայի դիրքորոշումը, և այդ մասնավոր գնահատականներին, հայտարարություններին չպետք է մեր իշխանությունները լուրջ վերաբերվեն։ Բաղդասարյանն այս տեսակետը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, երբ հետաքրքրվեցինք՝ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հարցազրույցում կոռուպցիայի վերաբերյալ  դիտարկումներից ի՞նչ հետևություն պետք է անեն իշխանությունները։

Հիշեցնենք, որ Ռիչարդ Միլսը օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ աջակցությամբ կոռուպցիայի դեմ պայքարին՝ նշել էր. «Հայաստանի հետ կապված մեր նպատակները շատ պարզ են՝ մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ազատ, բարգավաճ և բարիդրացիական հարաբերություններ ունենա իր հարևանների հետ: Իսկ կոռուպցիան խոչընդոտում է այդ նպատակների իրականացմանը բոլոր մակարդակներում: Կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճին, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ, երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը: Քանի որ մենք ընդհանուր նպատակներ ունենք, ցանկանում ենք օգնել Հայաստանի ժողովրդին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ… Հարցն այն է, թե արդյոք պետությունն ունի՞ կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ գործիքներ և կամք, և արդյոք կա՞ այն քաղաքացիական հասարակությունը, որը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ և օգնել այդ պայքարում….»:

Դեսպանն ասել էր՝ եթե չլուծվի կոռուպցիայի խնդիրը, լուրջ խնդիրներ կլինեն նաև ներդրումների ոլորտում: «Ես մեծ ջանքեր եմ գործադրում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունները, ներդրումները խրախուսելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ դրա վրա կենտրոնանալու ժամանակն է: Սակայն ամերիկյան ներդրումներ հրապուրելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին նույն կերպ են վերաբերվում, որտեղ չկա անարդար մրցակցություն, պետական ծառայությունները հավասարապես հասանելի են բոլորին: Եվ եթե հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այս խնդիրները, կարծում եմ՝ դա կվնասի այստեղ ներդրումներ կատարելու հնարավորությունները»:

Դեսպանի հարցազրույցը ընթերցելուց հետո Վահրամ Բաղդասարյանն այս կարծիքին է. «Պարզապես իմ ցանկությունն այն կլինի, որ դիվանագիտական կորպուսի աշխատողները, առավել ևս մեծ տերությունների դեսպանները, զբաղվեն դիվանագիտական ու քաղաքագիտական գործունեությամբ և նման գնահատականներ չտան։ Ես դա մասնավոր կարծիք եմ համարում… Ընդհանրապես ցանկացած հայտարարությունից՝ լինի դեսպանի, թե շարքային քաղաքացու, պետք է հետևություն անել, բայց դրան շատ լուրջ վերաբերվել և պաշտոնական պատասխան տալ չեմ կարծում, թե պետք է»։

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում