Saturday, 11 07 2026
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ

Երևանյան գիշերային ակումբի պարուհիները տղամարդու համար իրար գլուխ են ջարդել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվեց Շուշան Դ.-ի գործի դատական քննությունը:

Դատարանը հրապարակեց արդարացման դատավճիռ:

Մոտ մեկուկես տարի կալանքի տակ գտնվող Շուշանը արդարացվեց առաջադրված մեղադրանքում, անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճում:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 8-ին, գիշերվա ժամը 4-ին Երևանի Բագրատունյաց 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի մոտ 23-ամյա Շուշանը վիճաբանել է իր ընկերուհի և գործընկերուհի Աննա Տ.-ի հետ:

Շուշանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Աննայի գլխի շրջանին ու մարմնի տարբեր մասերին:

Աննայի առողջությանը, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, պատճառվել է ծանր վնաս՝ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդ, սուբդուրալ հեմատոմա՝ աջ քունքային շրջանում, ձախից պտկաձև ելունի կոտրվածք՝ անցումով գանգի հիմ՝ միջին գանգափոս, սուբարախնոիդալ արյունազեղում՝ ուղեկցված օստեոհեմոլիկվորեայով, 7-րդ զույգ դիմային նյարդի ախտահարում: Շուշանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալ Շուշանն ու տուժող Աննա Տ.-ն որպես պարուհի աշխատել են Նուբարաշենի խճուղու վրա գտնվող «Լունա» գիշերային ակումբում՝ դեպքից մեկ-երկու ամիս առաջ:

Դեպքը կատարվել է Բագրատունյաց պողոտայում:

Շուշան Դ.-ն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:

Սկզբում նրա վարկածը եղել է այն, որ տուժողը գլխի շրջանում ծանր վնասվածքները ստացել է իր հրելուց հետո վայր ընկնելու, գլուխը «բորդյուրին» խփելու հետևանքով:

Սակայն դատաբժշկական լրացուցիչ փորձաքննության եզրակացության ստացումից հետո Շուշանը մեղսագրված արարքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Տուժող Աննան դատարանում ասել է, թե Շուշանը չէր կարող իրեն պատճառել այն վնասվածքները, որոնք ինքը ստացել է:

Շուշանն ընկեր է ունեցել՝ Արագածոտնի մարզի բնակիչ Ն.-ն:

Տուժող Աննայի բնութագրմամբ՝ Ն.-ն շատ կոպիտ է վարվել ինչպես Շուշանի, այնպես էլ իր հետ: Բռնություն է գործադրել Շուշանի նկատմամբ, սպառնալիքներ է տվել:

Ն.-ն ամուսնացած էր, փոքրիկ աղջիկ ուներ:

Դեպքի օրը Ն.-ն Շուշանին ու տուժողին հրավիրել է իրենց գյուղից ոչ հեռու հացատուն՝ իբր հոր ծնունդը նշելու:

Խնջույքից հետո՝ գիշերվա ժամը երկուսի-երեքի սահմաններում, Ն.-ն համագյուղացու մեքենայով աղջիկներին բերել է Երևան:

Մեքենայի մեջ աղջիկները վիճել են միմյանց հետ…

Տուժողը դատարանում ասել է, թե հարվածի պահը չի հիշում: Ուշքի է եկել Էրեբունու հիվանդանոցում, գլխի վնասվածքով:

Հիվանդանոց են գնացել Ն.-ն ու նրա մայրը, ովքեր պատրաստակամություն են հայտնել հատուցելու տուժողի հիվանդանոցային ծախսերը:

Դեպքի վայրից Ն.-ն, նրա ընկերը և տաքսու վարորդը հեռացել էին՝ գիշերով Շուշանին մենակ թողնելով գիտակցությունը կորցրած Աննայի հետ:

Շուշանն է դեպքի վայր ժամանած շտապօգնության անձնակազմի հետ Աննային տեղափոխել հիվանդանոց…

Տուժողն ասել է՝ քիչ թե շատ իմանալով, որ Ն.-ն ագրեսիվ է եղել, ձեռք է բարձրացրել Շուշանի վրա, սպառնալիքներ է տվել նախկինում, ինքը ենթադրել է, որ իրեն հարվածողը կարող էր իրենց հետ նույն մեքենայում գտնվող Ն.-ն լինել:

Գործով վկայի կարգավիճակ ունեցող Ն.-ն դատարան այդպես էլ չներկայացավ, նա դեպքից տասն ամիս անց հատել է Հայաստանի պետական սահմանը, մեկնել է Հայաստանից, վերադարձի մասին տվյալներ չկան:

Մեղադրող դատախազ Մարգարյանն իր ճառում Շուշան Դ.-ին առաջադրված մեղադրանքը հաստատված է գնահատել:

Նա միջնորդել է Շուշան Դ.-ին մեղավոր ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել 3 տարի ազատազրկման:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Հայկ Իսրայելյանը գործով ապացուցված չի համարել Շուշան Դ.-ի մեղքը:

Պաշտպանական կողմը պնդել է, որ Շուշանը տուժողին ընդհանրապես չի հարվածել: Նրան կարող էր կոպտել ու հարվածել մեքենայում գտնվող Ն.-ն, ում նախաքննական մարմինը սոսկ վկայի կարգավիճակ էր տվել, իսկ դատարանը չէր էլ կարողացել հարցաքննել, քանի որ Ն.-ն, գործի դատաքննությանը չսպասելով, հեռացել է Հայաստանից:

Պաշտպանը միջնորդել է Շուշանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Շուշանը, ճիշտ է, դատարանում ասել է, թե իրեն մեղավոր է ճանաչում «մասնակիորեն», բայց այդ «մասնակիորենը» միայն վերաբերում էր նրան, որ ինքն էր եղել տուժողին խնջույքի տանողը, եթե տուժողն իր հետ խնջույքի չգար, նրա հետ նման բան չէր պատահի…

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված չգնահատեց առաջադրված մեղադրանքը և արդարացրեց տևական ժամանակ կալանքի տակ գտնվող Շուշան Դ.-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում