Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Այսօր առօրյա հոգսերն ավելի են գերակշռում, քան արվեստով կյանքդ լցնելը. Սոս Ջանիբեկյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դերասան Սոս Ջանիբեկյանը:

Տարվա կտրվածքով էկրան են բարձրանում տասնյակ կատակերգություններ։ «Հյուսիս հարավ» ֆիլմը հաջողվա՞ծ է՝ ըստ Ձեզ։

– Ասեմ ու չափից ավելի անկեղծանամ՝ հումորի զգացողության և կատակերգական ժանրի մեջ ես իսկապես շատ նոր եմ ու նորեկ, ու շատ կեղծ կլինի, եթե ես կարողանամ կարծիք հայտնել կամ չափանիշ ու որակավորում տալ։ Այն, ինչ նկարվում է, ես ծանոթանում եմ, փորձում եմ ընդգրկվել, փորձում եմ հասկանալ ու սովորել, որովհետև ես չեմ կարող ինչ-որ որակավորում ու չափանիշներ ձեզ ասել. հումորի ասպարեզն ինձ համար շատ նոր է։

Իսկ կինոարտադրության հետ կապված պետք է ստեղծել ֆիլմեր, որոնք տասնամյակների կյա՞նք կունենան, թե՞ ֆիլմեր, որոնք մեկանգամյա օգտագործման համար են։

– Ես հարցը շատ լավ հասկացա, քանի որ դա այն հարցերից է, որոնք միշտ իմ մտորումների մեջ են։ Ես ինքս ինձ միշտ հարց եմ տալիս, ինքս ինձ պատասխանում ու ինքս ինձ հետ վիճում։ Բայց, փառք Աստծո, փառք ճակատագրին, որ իմ կյանքում ես նկարահանվում եմ իսկապես բազմաժանր ֆիլմերում՝ լինում եմ կոմերցիոն կատակերգական ֆիլմերում, որոնք կունենան 2-3 տարվա կյանք, Արցախի հերոսամարտի մասին ֆիլմում ընդգրկվում եմ որպես գլխավոր հերոս, որը հնարավոր է՝ մարդիկ նայեն անընդհատ, նկարահանվել եմ «Վերջին բնակիչում»։ Շատ ուրախ եմ, որ նկարահանվեցի «Հյուսիս հարավում», որովհետև իսկապես այն որակով, ժամանակակից, լավ, դրական կատակերգություն էր ինձ համար, որտեղ կարողացա հանդես գալ յուրովի, նոր ձևով, որովհետև ինձ միշտ տեսել եք մարդկային փոխհարաբերություններում, դրամաներում, տրագիկոմեդիաներում։ Այնպես որ՝ ես այդ բացը չեմ զգում, որ ես միշտ նկարահանվում եմ կատակերգությունում և չեմ նկարահանվում լուրջ հոգեբանական դրամաներում կամ այլ ժանրերում։

Դերասանը պետք է ներփակված մնա կինոյում ու թատրոնո՞ւմ, թե՞ նաև պետք է հանրության կողքին լինի։

– Առհասարակ իմ կյանքում «պետք է»-ները շատ քիչ են, և դրանց ես ավելի շատ դեմ եմ։ Կարևոր չէ, թե ինչ է պետք, եթե ներսից քեզ համար արժեք չի ներկայացնում այն, որի կողքին ուզում ես լինել, որն ուզում ես հետապնդել, ավելի լավ է որպես «պետք» չանես, թե՝ դու դերասան ես, պետք է այսպես, կամ դու ճանաչված ես, պետք է այնպես։ Ավելի կարևոր է ներքինդ լինի քո շարժիչ ուժը, քան այն հասկացողությունը, որ մարդիկ ասում են՝ պետք է։

Բաղրամյան պողոտայի շարժման ժամանակ հավաքվեցին բավական շատ հայտնի մարդիկ, այդ թվում՝ դերասաններ։ Դուք ակտիվ դերասաններից եք եղել, ում պարբերաբար տեսել ենք թե ակցիաներին, թե ֆեյսբուքյան գրառումներով։ Ո՞րն է Ձեր կարծիքը քաղաքացիական շարժումների վերաբերյալ։

– Իրականում ես շատ ակտիվ չեմ եղել, ավելի ակտիվ եղել են գործընկերներս, ավելի ճանաչված մարդիկ, որոնք գիշերներ են այնտեղ լուսացրել, պայքարել են։ Ես մի փոքր զբաղված եմ եղել և չէի կարողանում շատ հաճախ լինել, թեև փորձում էի։ Ես միշտ ինձ տեսնում եմ բոլորի կողքին, որոնք ուզում են ինչ-որ բան փոխել հանուն արդարության, հանուն բարեկեցության ու հանուն ճշմարտության, բայց իմ՝ իրենց կողքին լինելով, որքանով դա կարող է լինել անկեղծ ու իրական, ես փորձում եմ պահպանել և չանցնել այն սահմանը, որ հանկարծ այնպես չլինի, որ դա հենց «պետքի» համար է։

Այսինքն՝ Դուք Ձեզ տեսնում եք այդ պայքարում, բայց ոչ թե «պետք»-ի համար, այլ ներքին ցանկությա՞ն։

– Եթե թվարկածներիս համընկնում է, ուրեմն, իհարկե, ցանկության հարց է, բայց ֆիզիկապես կարող է ամեն օր պայքարում կամ պայքարի գոտում չգտնվեմ։

Որպես դերասան՝ Ձեզ ի՞նչն է պակասում մեր քաղաքում, մեր երկրում. անարդարության դե՞մ եք պայքարում։

– Ամենամեծ բանը դերասանի համար, կարծում եմ, ժողովրդի բարեկեցությունն է, որովհետև ժողովուրդն է գնահատում, սիրում և ժամանակ տրամադրում քո աշխատանքին։ Իսկ երբ ժողովուրդը շատ ծանր և առօրյա հոգսերով է ծանրաբեռնված ու չի կարողանում հետևելարվեստին,  գնահատել քեզ, իսկ դու միայն անում ես ժողովրդի համար, ես իսկապես տխրում եմ։ Դա է մեզ պակասում՝ որ ժողովուրդը լինի անհոգ, հետևի ամեն ինչին և իր ժամանակը տրամադրի միայն ուրախանալուն, զվարճանալուն, ժամանցին, արվեստին, մշակույթին։ Բայց առօրյա հոգսերը, ցավոք սրտի, այսօր ավելի են գերակշռում, քան արվեստով կյանքդ լցնելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում