Իսրայելի ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումները Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ չեն դադարում երրորդ օրը շարունակ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ նախօրեին իսրայելցի ոստիկանները մտել են մզկիթի հարակից տարածք՝ կարգը խախտողներին հետապնդելով:
Միաժամանակ, պաղեստինցիները ոստիկանների վրա քարեր են նետել:
Ոստիկանության ներկայացուցիչները նշել են, որ բախումների ընթացքում ոչ ոք չի տուժել:
Բախումները սկսվել են հրեական Նոր տարվա տոնից մի քանի ժամ առաջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ առնվազն 3 մարդ ձերբակալվել է:









































