Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Մեր նպատակը պետք է լինի ջարդել քաղաքական մենաշնորհը Հայաստանում. Աղվան Վարդանյան

Համատիրությունները վերածվել են ընտրական մեխանիզմների: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, մի շենք չի, որ համատիրություն է, մի քանի շենքեր, մեծ տարածքներ վերածվել են համատիրությունների, և դեռ ընտրությունները չսկսված՝ արդեն կանչում են գրասենյակներ, ցանկեր կազմում:

«Ասում են՝ հաջորդ ընտրությունները լինելու են ավելի լավը, բայց լինում են ավելի վատը: Թաղային հեղինակությունները շրջում են ու ասում՝ ՀՀԿ-ի ընտրություն չի, մեր ախպոր ընտրությունն է: Մարզպետները Երևանում շտաբներ են բացել ու քարոզչությունը դեռ չսկսած՝ գործունեություն են ծավալում»,- ասաց Ա. Վարդանյանը:

Ըստ բանախոսի՝ ՀՅԴ-ն ֆորմալ առումով 5.5% կուսակցություն է, բայց իրականում ՀՅԴ կշիռը շատ ավելին է, ու ՀՅԴ-ն աշխատելու է ամենժամյա ռեժիմով՝ քաղաքը արդյունավետ կառավարելու պարտավորությունը ստանձնելու համար:

Նրա բնորոշմամբ՝ ՀՅԴ-ն ունի պրոֆեսիոնալ թիմ՝ շատ մեծ հնարավորություններով: Իհարկե, իրենք ունեցել են շեղումներ, թերություններ, բայց հիմնական քաղաքական ուղուց չեն շեղվել ու փորձելու են քաղաքացուն հասանելի դարձնել ՀՅԴ իրական էությունը: Ա. Վարդանյանը կոչ արեց այս անգամ վստահել, հավատալ և քվեարկել ՀՅԴ օգտին՝ խոստանալով փոփոխություններ ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում:

Ա. Վարդանյանի կարծիքով՝ գուցե լավ է, որ ընդդիմության միավորում չեղավ, այժմ ամեն մեկն իր առավելագույնը կանի, և ընտրություններից հետո հնարավոր է՝ միավորում լինի.
«Մեր նպատակը պետք է լինի ջարդել քաղաքական մենաշնորհը ՀՀ-ում»:

Ա. Վարդանյանի խոսքով՝ ՀՅԴ ցանկը ղեկավարում է ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, հաջորդ համարները երկու փոխներկայացուցիչներն են. «Սա մեր անձնական հեղինակությունն է, և ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար»:

Անդրադառնալով ՀՅԴ ցուցակին՝ թե ինչու ցանկում չկան այնպիսի ակտիվ դեմքեր, ինչպիսիք են՝ Արա Նռանյանը, Լիլիթ Գալստյանը, Ա. Վարդանյանը նշեց, որ Նռանյանը այլ ուղղությամբ է աշխատում, իսկ Լիլիթ Գալստյանը, որ «ակտիվ, լավ աղջիկ է», չցանկացավ ցուցակում լինել, բայց նրա հետ դեռ կաշխատեն:

ՀՅԴ պատգամավորը համամիտ է, որ Տարոն Մարգարյանը ժամանակին լավ թաղապետ է եղել, նա կարող է այս ընտրություններից հետո վերադառնալ և շարունակել համայնքը ղեկավարել: Ըստ նրա՝ ներկայում քաղաքապետարանի մեծ մասը ՀՀԿ-ական է, բայց նույն ՀՀԿ-ականները իրենք շատ լավ գիտակցում են երկրի իրական վիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում