Սիրիայի զինված խոշորագույն ապստամբական խմբավորման՝ Սիրիայի ազատ բանակի հիմնադիր, գնդապետ Ռիյադ Ալ-Ասաադը վիրավորվել է և բուժման նպատակով գտնվում է Թուրքիայում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրք պաշտոնյային:
Գործակալության զրուցակիցը պատմել է, որ պայթյունի հետևանքով Ալ-Ասաադը զրկվել է ոտքից, սակայն վնասվածքը նրա կյանքին չի սպառնում:
Սիրիական ընդդիմության աղբյուրները հայտնում են, որ Ալ-Ասաադը տուժել է Սիրիայի արևելքում գտնվող Ալ-Մայադին քաղաքում պայթուցիկներով լցված մեքենայի պայթյունի հետևանքով: