Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Քաղհան երկկուսակցական համակարգին ընդառաջ

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը, որ Հայաստանում կառավարման մոդելի փոփոխության բովանդակային առանցքով ներկայացվում է որպես կուսակցությունների դերի բարձրացման գրավական, առայժմ Հայաստանի քաղաքական դաշտի վրա ունենում է ամբողջովին հակառակ ազդեցություն և ըստ էության բերել է կուսակցությունների շրջանակներում հերթական մասնատումների, ներկուսակցական կամ ներդաշինքային ինտրիգների և այլն:

Մենք տեսնում ենք միջկուսակցական տիրույթում հերթական բախումը ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջև, որոնք ընդամենը քանի ամիս առաջ ներկայանում էին որպես երդվյալ դաշնակիցներ: Մենք տեսնում ենք ներխմբակցային նոր բախում ՀԱԿ-ի և Լյուդմիլա Սարգսյանի միջև, որը նպատակ ունի հանդիպել Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական փոփոխությունների գործընթացում, և ինչը մերժում է ՀԱԿ-ը: Մենք տեսնում ենք ՀՀՇ-ի ներսում խնդիրներ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Մերժելով հանդիպումը, մերժելով հանդիպման գնալու և կուսակցության անունից խոսելու փաստը՝ կուսակցության առանցքային և հեղինակավոր դեմքերից մեկը՝ Կարապետ Ռուբինյանը, հայտարարել է ՀՀՇ-ից դուրս գալու մասին: Կարծիքները հանդիպել-չհանդիպելու վերաբերյալ տարբեր են եղել «Ժառանգությունում», և չի բացառվում, որ առաջիկա սահմանադրական գործընթացում այս կուսակցությունում էլ ի հայտ գան ավելի աղմկոտ միջկուսակցական տարաձայնություններ:

Այս ամենը վկայում է, որ կուսակցությունների դերի բարձրացման տանող ճանապարհ հռչակված սահմանադրական փոփոխությունները առնվազն առայժմ Հայաստանում կուսակցական, քաղաքական դաշտի մասնատման հերթական փուլ են սկսել, և հանրաքվեին ընդառաջ այդ փուլը, այդ ալիքը միտում ունի խորանալու: Այլ կերպ ասած՝ Հայաստանում սկսվել է քաղաքական դաշտի, կուսակցական համակարգի արժեզրկման և վարկաբեկման մի գործընթաց, որը զուտ տրամաբանական տեսանկյունից կարծեք թե լիովին հակադիր է այն հռչակումներին, որ արվում են սահմանադրական փոփոխություններով քաղաքական համակարգը արդիականացնելու վերաբերյալ:

Մյուս կողմից, սակայն, արդեն ներքին, այսպես ասած ենթատեքստային տրամաբանության տեսանկյունից երկու գործընթացները փոխլրացնող ու ներդաշնակ են: Սահմանադրական փոփոխությունները կատարվում են ներիշխանական, իշխող համակարգում հարաբերությունների ճշգրտման ու կարգավորման շուրջ, և ակնհայտ է, որ դրանց տրամաբանությունը փորձ է արվում հանգեցնել երկկուսակցական համակարգի կամ երկկուսակցական գերակայության: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում ներկայիս, այսպես ասած, բազմակուսակցական կամ բազմաբևեռ կուսակցական քաղաքական դաշտը պետք է լղոզել և փոշիացնել հնարավորինս մինչև վերջ՝ ներիշխանական բազայի վրա երկկուսակցական համակարգ կամ երկկուսակցական գերակայություն հաստատելու համար:

Այս տեսանկյունից սահմանադրական փոփոխություններն ու դրանց հիման վրա կամ դրանց պատճառով առաջացող ներկուսակցական, միջկուսակցական, միջդաշինքային և դաշնակցային նոր մասնատումներն ու ինտրիգները փոխկապակցված և փոխլրացնող գործընթացներ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում