Saturday, 11 07 2026
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ

Պլանաօլիգարխիկ տնտեսության ճարտարապետները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարճատև արձակուրդի մեկնելուց առաջ մեկնեց Հայաստանի մի քանի մարզեր ու հայտարարեց, թե գյուղմթերք մթերողներին խնդրել են, որ գյուղացուց բերքը մթերեն «իքս» գնով: Կարևոր չէ, թե հատկապես ինչ գնով: Կարևորն այստեղ երևույթն է, երբ վարչապետը, ազատ շուկայական տնտեսության պայմաններում «խնդրում» է գործարարին, որ մթերի բերքը այսինչ գնով:

Ընդ որում՝ ոչ միայն գին են «խնդրում», այլ նաև քանակ: Գործարարն էլ հայտարարում է, որ իրենք, իհարկե, տեղ չունեն կամ նախատեսում էին ավելի էժան գնով, բայց «վարչապետի խաթեր համար» կանսան նրա «խնդրանքին»: Այս պարզ իրողության մեջ ամփոփված է Հայաստանի տնտեսական հարաբերությունների և ընդհանրապես ամբողջ համակարգային աղճատվածության պատկերը:

Հասկանալի է, որ Հովիկ Աբրահամյանին իրավիճակն է թելադրում գնալ այդօրինակ պարզունակ քարոզչական քայլերի, որոնք իրականում էլ ավելի են խորացնում այն տնտեսական ճգնաժամը, որը հաղթահարել չկարողանալու պատճառով էլ Հովիկ Աբրահամյանը ստիպված է տուրք տալ էժանագին և տնտեսությունը ներսից կրծող, քայքայող քայլերի: Եթե վարչապետը «չխնդրի» գործարարներին, ապա նրանք գյուղացուց բերքը կմթերեն քիչ և էժան, քանի որ արտահանումը նվազել է, ռուսական շուկան փակվել, արտադրանքը պահեստում փոշոտվում է, գործարարը շատ բերքի մթերման կարիք չունի և ինքնարժեքն էլ ուզում է, որ ցածր լինի: Գյուղացին դրա հետևանքով հայտնվում է բերքի իրացման և եկամուտ ստանալու լուրջ խնդրի առաջ՝ կքված լինելով գյուղատնտեսական վարկերի բեռի տակ:

Գյուղացուն օգնելու «խնդրանքը» բեռի տակ է դնում գործարարին: Բայց գործարարը չի կարող մերժել վարչապետին, որպեսզի հետո կարողանա նրան դիմել ինչ-ինչ խնդրանքներով, և վարչապետն էլ նրա խնդրանքը կատարի: Այս արատավոր շղթան օղակել է Հայաստանի տնտեսությունն ու իբր ազատ, շուկայական տնտեսության անվան տակ կառուցել ըստ էության յուրօրինակ պլանային, այսպես ասած՝ պլանաօլիգարխիկ տնտեսություն, երբ իշխանությունն է որոշում ոչ միայն տնտեսական քվոտաները, այլ նաև գները և չափաքանակները:

Կասկած չկա, որ գործարարին գին և քանակ «խնդրող» վարչապետը, նաև, իհարկե՝ հարկ եղած դեպքում, նախագահ Սերժ Սարգսյանը նրանցից կխնդրեն նաև որոշակի արտադրական ծավալներ, ասենք՝ շատ կամ քիչ արտադրելու իմաստով: Պլանային տնտեսությունն էլ ինչպե՞ս է լինում: Պարզապես, եթե, օրինակ, ԽՍՀՄ տարիներին այդ տնտեսությունը պետական սեփականություն էր, ապա այժմ այն մասնավոր սեփականություն է, այսինքն՝ օլիգարխների սեփականություն, որոնք սերտաճած են քաղաքական իշխանության հետ, այլապես «խնդրանքի» ինստիտուտը չէր կարող գոյություն ունենալ, եթե երկրում անկախ բիզնես և արդարադատություն լիներ: Այդպիսով, ստանում են դասական պլանաօլիգարխիկ տնտեսություն, որն էլ բնականաբար հասնելու էր կատարյալ ճգնաժամի:

ԽՍՀՄ պլանային տնտեսությունը ճգնաժամի հասավ մոտ 70 տասնամյակում, իր ահռելի ռեսուրսային բազայով: Հայաստանի տնտեսությունը ճգնաժամի է հասել մեկուկես-երկու տասնամյակում, և եթե դատենք ռեսուրսային բազաների համեմատությունից, ապա պետք է, իհարկե, արժանին մատուցել, որ տնտեսությունը դիմացել է երկու տասնամյակ և նոր է միայն հայտնվել աղետի շեմին: Հաշվի առնելով ռեսուրսների սղությունն ու շրջափակումը, հավելյալ նաև պատերազմի բեռը, Հայաստանի տնտեսությունը ռեկորդային դիմադրունակություն է ցուցաբերել: Դա, իհարկե, 90-ականների սկզբին իրականացված մի շարք տնտեսական ռեֆորմների շնորհիվ, որոնք անկասկած իդեալական և կատարյալ չէին, սակայն դրանց զգալի մասը անհրաժեշտություն էր, որը թույլ տվեց Հայաստանի տնտեսությանը տալ շնչելու հնարավորություն:

Պարզապես, բարեփոխումների, այսպես ասած, տեսական, տնտեսական, տնտեսագիտական մասը չունեցավ քաղաքական զուգորդում: Ավելին՝ ենթարկվեց քաղաքական կոնյունկտուրայի, քաղաքական շահերի ու բնազդների, ինչն էլ իր հերթին այդ բարեփոխումները տարավ ոչ թե իրապես ազատ և մրցակցային տնտեսության ձևավորման, այլ նաև կլանա-ֆեոդալական, հետո քրեա-օլիգարխիկ, իսկ այժմ արդեն պլանաօլիգարխիկ տնտեսության՝ հասցնելով այն ընդհուպ աղետի շեմին:

Մի քանի տարի առաջ Հայաստանում շրջանառության մեջ դրվեց երկրորդ սերնդի բարեփոխումների գաղափարը, որն, իհարկե, պահանջված, բայց ուշացած գաղափար էր: Երկրորդ սերնդի բարեփոխումներն իմաստ կունենային 2000-ականների սկզբին, որոնց միջոցով հնարավոր կլիներ դեգրադացվող առաջին սերնդի բարեփոխումները վերադարձնել օպտիմալ հուն և տանել զարգացման: Դրանից հետո երկրորդ սերնդի բարեփոխումները ուշացած և այլևս անիմաստ գաղափար են: Հայաստանում ներկայումս հասունացած է առաջին սերնդի բարեփոխումների խնդիրը, քանի որ ներկայումս Հայաստանի տնտեսությունն, ըստ էության, վերադարձել է այնտեղ, որտեղից կտրվել էր կամ փորձել էր կտրվել 90-ականների սկզբին:
ետևաբար՝ Հայաստանի տնտեսության առաջ այսօր վերստին առաջին սերնդի բարեփոխումների հրամայականն է, բայց արդեն նախկին բարեփոխումների անհաջող փորձը հաշվի առնելով:

Պարզ է, որ ներկայումս Հայաստանում չկա դրանք իրականացնելու ունակ «էլիտա»: Ներկայումս Հայաստանում տնտեսություն են կառավարում իրար «խնդրելով», մինչև որ դրա վրա հիմնված տնտեսական հարաբերությունները կհասցնեն իրավիճակը լիակատար կոլապսի:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում