Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Իշխանությունը կարող է զիջման գնալ կայուն մեծամասնության հարցում

Մեր տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովը կարող է զիջման գնալ քաղաքական ուժերի համար խնդրահարույց և անընդունելի համարվող կայուն մեծամասնության և խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու դրույթների հարցում:

Սահմանադրության նախագծի ամենախնդրահարույց հատվածը, որը քաղաքական բոլոր կուսակցությունների մոտ հիմնավոր մտահոգություն է առաջացնում, կայուն խորհրդարանական մեծամասնության մասին դրույթն է: Ոչ ՀՀԿ-ական գրեթե բոլոր քաղաքական գործիչները մտահոգություն են հայտնում, որ այդ դրույթի միջոցով ՀՀԿ-ն փորձում է Սահմանադրությամբ ամրագրել քաղաքական մենաշնորհ հաստատելու և այն պահպանելու իր մտադրությունը: Կայուն մեծամասնությունը և խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը ենթադրում է, որ իշխանությունը պատկանելու է մեկ կուսակցության, իսկ մյուս կուսակցությունները անկախ իրենց ստացած ձայների կամ քվեների քանակից դուրս են մղվում իշխանությունում ներկայացված լինելու հնարավորությունից: Ոչ ՀՀԿ-ական գործիչները պնդում են, որ իրենք կարող են Սահմանադրական փոփոխությունները պաշտպանելու հարցում որոշակի փոխզիջման գնալ միայն մի դեպքում, եթե նախագծի հեղինակները և իշխանությունը հրաժարվեն կայուն մեծամասնության և երկրորդ փուլ անցկացնելու դրույթից:

Իշխանությունը պատրաստակամություն է դրսևորում գնալ նման զիջման, բայց կոսմետիկ: Մասնավորապես նախատեսվում է, որ Սահմանադրության նախագծում կամրագրվի, որ խորհրդարանական ընտրություններից խորհրդարանում ամենաշատ ձայներ ստացած կուսակցությունը, եթե չունի որակյալ մեծամասնություն, խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու շուրջ բանակցություններ է սկսում մյուս կուսակցությունների հետ և առաջին հերթին երկրորդ տեղը գրաված կուսակցության հետ: Իսկ երկրորդ փուլ անցկացվում է միայն այն դեպքում, երբ առավել շատ ձայներ ստացած քաղաքական ուժը չի կարողանում խորհրդարանական մեծամասնություն ձևավորել, և փոխանակ խորհրդարանը լուծարելու և նոր ընտրություններ անցկացնելու՝ կազմակերպվում է երկրորդ փուլ, որի արդյունքում առաջին տեղ գրաված քաղաքական ուժը իրավունք է ստանում միայնակ ձևավորել կառավարություն:

Այս փոփոխության դեպքում ստացվում է, որ երկրորդ փուլն անցկացվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, միայն այն դեպքում, եթե հնարավոր չի լինում խորհրդարանական կոալիցիա և մեծամասնություն ձևավորել: Արդյոք այս փոփոխությունը կարո՞ղ է բավարարել քաղաքական մյուս ուժերին և փարատել նրանց կասկածներն առ այն, որ սահմանադրական փոփոխությունները ուղիղ ճանապարհ են բացում ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի հաստատման համար: Եթե սահմանադրության մակարդակում ֆիքսվում է կոալիցիա ձևավորելու հնարավորությունը, ինչը չկա Սահմանադրության հրապարակված նախագծում, արդեն լավ է:

Բայց, միևնույն է, երկրորդ փուլի դրույթի պահպանումը կարող է ստիպել առաջին տեղը գրաված քաղաքական ուժին կոմպրոմիսների չգնալ կոալիցիայի ձևավորման հարցում՝ հույս ունենալով, որ եթե կոալիցիայի ձևավորումը տապալվի, ապա ինքը կարող է երկրորդ փուլում հաջողության հասնել և միայնակ կազմավորել կառավարություն: Ընդհանրապես աշխարհը ստեղծել է խորհրդարանական կառավարման մոդել, որը տասնամյակներով և նույնիսկ հարյուրամյակներով փորձարկվել է և ցույց է տվել իր արդյունավետությունը: Ինչ իմաստ ունի այդ համակարգում ներդնել այնպիսի մի նորամուծություն, որը մեկ կուսակցության մենաշնորհի հաստատման հնարավորություն է ստեղծում:

Սահմանադրության հեղինակներն ասում են, որ կայուն մեծամասնության բացակայությունը կառավարությունների փլուզման և ցնցումների առիթ է հանդիսանում, և բերում են Իտալիայի օրինակը: Բայց մի՞թե այդ անկայունությունները խանգարում են Իտալիային զարգանալ և տեղ ունենալ աշխարհի առավել զարգացած երկրների յոթնյակում: Մինչդեռ բազմաթիվ երկրներ, որտեղ խորհրդարանները և կառավարությունները չափազանց կայուն են և գրեթե հավերժ, հասարակությունները պայքարում են թերսնման և ծայրահեղ աղքատության դեմ և՝ անարդյունք:

Իսկ թե քաղաքական կուսակցությունները կընդունեն իշխանության կողմից իրենց առաջարկվող զիջումը և պատրաստ կլինեն դրա դիմաց սատարել սահմանադրական փոփոխությունները՝ իրենց որոշելիք խնդիրն է: Ի վերջո, նրանցից շատերի համար պետք է որ փոխզիջում լինի, պետք է ասել, որ իրենք չեն գնացել միակողմանի զիջման, և այդ փոփխությունները պաշտպանում են, միայն իրենց առաջարկները ընդունելու դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում