Saturday, 11 07 2026
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը

Հովհաննես Սահակյանը «սկայպով» կապվել է 14-ամյա ռուս աղջնակի հետ. Հայտնի սկանդալի «կուժն ու կուլան կոտրվելու է» նրա գլխին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրադարձությունների ընթացքը վկայում է, որ ինտիմ տեսագրությունների հետ կապված հայտնի սկանդալային պատմության ողջ «կուժն ու կուլան կոտրվելու է» ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի գլխին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ տեսանյութի մեջ առկա են կադրեր, որ Սահակյանը «սկայպով» կապվել է ինչ-որ մի ռուս աղջկա հետ: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում մի կողմից խոստովանում են, որ Հ. Սահակյանն իրեն շատ սխալ է պահել, ինչի արդյունքում իրենց այսօր ոչ մի կերպ չի հաջողվում նրա «կեղտերը մաքրել», բայց միաժամանակ նշում են, որ Սահակյանի զրուցակից աղջիկը եթե 14 տարեկան եղած լիներ, ինչպես մատուցվում է, ըստ ամենայնի, ԱԱԾ-ի կողմից, Սահակյանը հաստատ կիմանար այդ մասին և կդադարեցներ շփումը: Բայց նա չի իմացել, որ զրուցում է 14 տարեկան դեռահասի հետ: Համենայնդեպս, Սահակյանը նման կերպ է բացատրել իր արարքը: «Ժողովուրդ»-ին արդեն մի քանի օր չի հաջողվում կապ հաստատել Սահակյանի հետ՝ տեղի ունեցածի իսկությունը պարզելու համար:

Ինչպես հայտնի է՝ այս պատմության հետ կապված շրջանառվում էր նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի անունը: Սակայն նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցում կտրականապես հերքեց իր կապը տեսանյութերի այս պատմության հետ: «Ես անձամբ երբեք որևէ սոցիալական ցանցում, դա լինի ֆեյսբուք, օդնոկլասսնիկ, թվիթեր, սկայպ, վոթսապ, վայբեր, առանց խտրականության, որևէ սոցիալական ցանցում ո՛չ էջ եմ ունեցել ու կրկնում եմ՝ ո՛չ էլ կեղծ էջ եմ ունցել ու ըստ այդմ էլ որևէ մեկի հետ որևէ կապ չեմ ունեցել: Երկրորդն էլ՝ ես անձնապես որևէ մեկի հետ ո՛չ վիրտուալ, ո՛չ էլ տեսակապ ու ո՛չ էլ նամակագրական կապ չեմ ունեցել, ես անձնապես որևէ մեկի հետ կապի մեջ, տեսակապի մեջ, նամակագրական կապի մեջ չեմ եղել»,- հավաստիացրեց Շարմազանովը՝ հայտնելով, որ Տիգրան Առաքելյանն իրեն շանտաժ չի արել»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում