Wednesday, 15 07 2026
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին

Շարժումային դիտարկումներ մաս 3. Ո՛չ փոխզիջումներին. Facebook

Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Facebook-ի իր էջում գրել է. 

 «Երրորդ հանրապետության առաջին խոշոր շարժումը նախքան քաղաքական ու ետընտրական լինելը անձնական թշնամանքի հիմքեր էլ ուներ: Մինչև 1996թ. աշուն հնարավորություն եմ ունեցել շփվել իշխանական բուրգի վերին էշելոնի հետ ու տեղյակ եմ նրանց վերաբերմունքին Վազգեն Մանուկյանի ու նրա զինակիցների նկատմամբ: Այդ վերաբերմունքը, որ մասամբ նաև դիմացինի կոշտ պահվածքին արձագանքի արդյունք էր, բացառում էր փոխզիջումը: Հատկապես սեպտեմբերյան իրադարձություններից հետո:

Այդ ժամանակ էր, որ ես հասկացա, որ «Մենք»-ի, յուրայինի սահմանները մեզանում առավելագույնը տարածվում են մինչև թիմի մակարդակ. այդ սահմանագծից այն կողմ թշնամին է: 

Հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց 2003 թվականին. ընտրություններից (քաղաքական տերմինները ընկալեք չակերտների մեջ, քանի որ իրականում դրանք չկան) հետո բևեռները գնացին բանակցության: Բայց ետընտրական պայքարը ինքնին հաճելիներից չէ փոխզիջման գնալու համար, և կողմերն ակամա հայտնվում են թակարդում. երկուսն էլ պնդում են, թե իրենց թեկնածուն է հաղթել, ու եթե ինչ-ինչ հարցերում համաձայնության գան՝ թեկնածուներից մեկի նախագահության ներքո, ապա բանակցող կողմերից մեկը որպես ջախջախված է ընկալվելու հանրության մոտ: 
Այդպես էլ եղավ՝ ընդդիմությունը կես քայլ անգամ չնահանջեց իր պահանջի մեջ, իշխանություններն էլ հայտարարեցին, թե ընդդիմությունն իրենց թողնում է ինքնասպան լինելու միջոցի ընտրության ազատությունը միայն:

Արդյունքում ընդդիմությունն ինքը ինքնասպան եղավ:

Տեր-Պետրոսյանի շարժումը սկսվեց իշխանություններին գոտկատեղից շատ ներքև հարվածներ հասցնելով. այս մարտավարությունը նպատակ ուներ հընթացս կարգավորել առաջնորդի՝ անցյալում խախտված իմիջը: Իշխանության բարձր էշելոններից այն ժամանակ ինձ չճշտված տեղեկություն հասավ, թե իրենք դեմ չէին լարվածությունը կարգավորելու նպատակով համագործակցության գնալ ընդդիմության հետ, սակայն ավազակապետություն և նման այլ որակումները հարկադրեցին անցնել ագրեսիվ պաշտպանության:
Ճիշտ է, մարտի 1-ից հետո կայացան որոշ հանդիպումներ, սակայն դրանք ավելի շատ դրսի պահանջով էին և եղան անարդյունք: Նաև վերը նշված պատճառով:

Ուշագրավ իրավիճակ է այս օրերին: Րաֆֆի Հովհաննիսյանը կոշտ քննադատության չի ենթարկում իշխանություններին, որը երկխոսության համար տեղ է թողնում, բայց և մյուս կողմից, նախկին ընդդիմադիրների նման, երկխոսություն ասելով հասկանում է՝ իշխանություններին տալ ազատություն ընտրել ինքնասպան լինելու ձևը: Իսկ իշխանությունները հիմար չեն, հատկապես որ ֆիզիկապես ուժեղն իրենք են:
Րաֆֆի Հովհաննիսյանի թիմում կան կոշտ պայքարի, իշխանությունը գրոհով վերցնելու կողմնակիցներ, ովքեր մերժում են երկխոսությունը: Դա իրենց իրավունքն է, ու թող ամենևին չընկալվեմ որպես նրանց պայքարին ջուր լցնող, բայց և խորհուրդ կտայի համադրել ներկա շարժման թափը նախորդների հետ ու միշտ աչքի տակ ունենալ նրանց ճակատագիրը:

Իսկ ես Րաֆֆի Հովհաննիսյանին կառաջարկեի հետևյալը՝

-փոխհամաձայնության արդյունքում վերապահումներով, ինչպես նաև պայմանավորվածությունը չխախտելու հստակ երաշխիքով (եթե կարիք կա՝ որևէ միջազգային կառույցի կամ երկրի) ընդունել ընտրությունների արդյունքները, 

– պահանջել հանրային հարաբերությունները որոշող մի քանի նախարարություններ (մասնավորապես՝ կրթության և գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի և այլն),

– գալ համաձայնության, որպեսզի մարզպետից սկսած բոլոր կադրային նշանակումները համաձայնեցվեն իրենց հետ, այդ կադրերի նշանակման նպատակահարմարությունը ազգային շահի տեսանկյունից քննելու համար,

-այլ:

Այս պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի կունենա փոխնախագահի պորտֆել: Անգամ ավելին:

Երկրի վիճակն այնպիսին է, որ արմատական փոփոխությունների կարիք է զգացվում, ինչն իրականացնել հնարավոր է թերևս իշխանափոխությամբ, սակայն անհույզ հաշվարկները ցույց են տալիս, որ դրա հավանականությունը շատ փոքր է:

Այնպես որ փոխզիջումը կարծես թե այլընտրանք չունի:

Պատմությունը եթեներ չի սիրում, բայց եթե հայաստանյան ընդդիմությունը ամեն շարժման արդյունքում փոխզիջումով որոշակի բարեփոխումների հասներ, ապա այսօր այլ Հայաստան կունենայինք: 

Հ.Գ.Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակ ունի մինչև մայիս: Մայիսին իշխանությունները ամեն գնով կջանան նրան ջախջախիչ պարտության մատնել Երևանի ավագանու ընտրություններում, և ամեն ինչ կավարտվի:
Այդպես նաև Տեր-Պետրոսյանի հետ է պատահել: Իսկ ինքը նրանից ուժեղ չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում