Sunday, 16 06 2024
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում

Գործարարները ողջունում են տեսչական ստուգումները կես տարով կասեցնելու որոշումը

Գործարարները ողջունում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի անցյալ շաբաթավերջին կայացրած որոշումը, որով կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվեց 6 ամսով կասեցնել բոլոր տեսակի տեսչական ստուգումները: «Պետք է ականջալուր լինենք տնտեսվարողներին»,- ասաց վարչապետը: Նիստից հետո էկոնոմիկայի նախարարը կառավարության այս որոշումը որակեց որպես գործարար միջավայրը բարելավելուն ուղղված քայլ:

«Եթե այսօր վարչապետը բարձրացնում է այդ հարցը, ուրեմն դրա անհրաժեշտությունը կա, եղել է: Ես կարծում եմ, որ դա շատ ճիշտ որոշում էր, որը գործարարներին հանգիստ աշխատելու հնարավորություն կտա»,- ասաց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը («Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր), ում ընկերությունում, հիշեցնենք, ևս ստուգումներ էին իրականացվել հարկային մարմինների կողմից և գործարարը 1,5 միլիոն դոլարին համարժեք դրամով տուգանվել էր:

Հակոբյանը չցանկացավ խոսել արդեն իսկ կայացված տուգանքի մասին, որը վիճարկել է դատարանում: Ասաց, որ 4 ամիս է՝ չի խառնվում իր ընտանիքին պատկանող բիզնեսի գործերին ու մանրամասներին տեղյակ չէ: «Բայց ամեն դեպքում ողջունում եմ վարչապետի որոշումը, շատ ճիշտ որոշում էր»,- հավելեց Հակոբյանը:

Ստուգումներից զերծ չէր մնացել նաև մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Նա էլ տուգանվել էր 60 մլն դրամով՝ «Հրազդան» տոնավաճառում կատարած ստուգումների արդյունքում: Աղաբաբյանը ևս դիմել է դատարան և սպասում է դատարանի որոշմանը: Նա էլ այսօր մեզ հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի որոշմանը, նկատեց. «Չի կարելի դժվարություններ ստեղծել ու հետո հաղթահարել դրանք»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը՝ նկատելով, որ ստուգումները լրացուցիչ դժվարություններ են գործարարների համար, որոնք շատ են խանգարում գործարարներին: «Չի կարելի նման ձևով ճնշել գործարարներին, այլ պետք է հնարավորություն տալ նրան աշխատել, շնչել»,- ասաց նա ու անջատեց հեռախոսը:

Նկատենք, սակայն, որ վարչապետը, տեսչական ստուգումները կես տարով առկախելով, հաստատում է, որ ստվերի դեմ իր պայքարը վերջնականապես ձախողվեց:

 

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում