Wednesday, 15 07 2026
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Գերմանիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդվարդ Նալբանդյանին

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Մաթիաս Քիեսլերն այսօր իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթելով հաջողություն առաքելության իրականացման ընթացքում՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Քիեսլերն իր գործունեությամբ կնպաստի հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանը վստահեցրեց, որ իր առավելագույն ջանքերը կներդնի հայ-գերմանական բազմաոլորտ համագործակցության առավել սերտացմանը։

Զրուցակիցները կարևորեցին բարձր մակարդակով փոխայցելությունները, շուրջ 60 երկկողմ փաստաթղթեր ներառող իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը։ Անդրադարձ կատարվեց երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվություններին, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտներում համագործակցությանը: Կարևորվեց միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումը:

Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Հայաստանին անկախությունից ի վեր Գերմանիայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության համար։
Ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող միջոցառումները, նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ապրիլի 23-ին ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց հաջորդ տարի Գերմանիայի կողմից ԵԱՀԿ նախագահության ստանձնմանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։

Դեսպան Քիեսլերի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները, դրա խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում