Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը դժվարանում է պատասխանել հարցին, թե արդյո՞ք իր թմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչը նշել է նաև թիմի այլ ֆուտբոլիստների:
«Դժվար է պատասխանել այդ հարցին: Ռոնալդուն, Բեյլը, Բենզեման և Իսկոն շատ բարձր մակարդակ ունեն: Ես նրանց միջև ընտրություն կատարելու խնդիր ունեմ: Բայց ինձ դուր է գալիս այդ խնդիրը:
Ժամանակին, երբ Ռոնալդուն դեռ հանդես էր գալիս «Սպորտինգ»-ում ցանկանում էի նրա տրանսֆերը ձեռք բերել «Վալենսիա»-ի համար: Սակայն մեզ համար դժվար էր մրցակցել «Մանչեսթեր Յուանյթեդ»-ի հետ: Այժմ Քրիշտիանուն հասուն և փորձառու ֆուտբոլիստ է: Դժվար է ասել, թե արդյոք Ռոնալդուն լավագու՞յնն է աշխարհում Կարծում եմ` մենք կարող ենք բավարարվել` ասելով, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,-Marca-ն մեջբերում է Բենիտեսի խոսքերը:




































