«Ասթոն Վիլա»-ի հարձակվող Կրիստիան Բենտեկեն մոտ է «Լիվերպուլ» տեղափոխությանը: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
Լիվերպուլցիները պատրաստ են վճարել 24-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը, որը 32.5 մլն ֆունտ է կազմում: Ակումբի գլխավոր տնօրենը պաշտոնական առաջարկով դիմել է «Ասթոն Վիլա»-ին, որն այլևս չի կարող խանգարել Բենտեկեի` «Լիվերպուլ» տեղափոխությանը, եթե վերջինս համաձայնության հասնի լիվերպուլյան ակումբի հետ:
Հիշեցնենք`Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում բելգիացին մասնակցել է 29 հանդիպումների և 13 գոլ հեղինակել:








































