Saturday, 11 07 2026
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ

Ինչու են տղամարդիկ կանանցից շուտ մահանում. գիտնականներ

Ամբողջ աշխարհում կանայք շատ ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ: Դրա պատճառը ոչ թե վնասակար սովորույթներն ու ռիսկի հանդեպ տղամարդկանց հակվածությունն է, այլ սրտի կաթվածի ու սրտանոթային ճակատագրական հիվանդությունների հանդեպ նրանց հակվածությունը: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ գիտնականներն այս մասին նշել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրության համաձայն՝ ներկայում մարդու կյանքի միջին տևողությունը 71 տարի է:

Աշխարհի բոլոր երկրներում՝ սկսած Աֆրիկայի աղքատ երկրներից մինչև Եվրոպայի ամենահարուստ երկրներ, կանանց կյանքի տևողությունը կայուն կերպով մնում է ավելի բարձր, քան տղամարդկանցը՝ 73-ը 68-ի դիմաց: Ամերիկացի գիտնականները ստուգել են տարածում գտած այն կարծիքը, որ տղամարդիկ ավելի շատ են ծխում ու խմում և ավելի հակված են ռիսկի, քան կանայք, ինչը կրճատում է նրանց կյանքի միջին տևողությունը:

Գիտնականները հավաքել և վերլուծության են ենթարկել աշխարհի 13 զարգացած երկրներում մահացության դեպքերը՝ սկսած 19-րդ դարից, վերջացրած 20-րդ դարի երկրորդ կեսով, երբ բժշկությունը կտրուկ աճ արձանագրեց մարդու կյանքի տևողության հարցում:

Գիտնականները նախևառաջ պարզել են, որ մահացության հարցում սեռերի միջև տարբերությունը ժամանակակից երևույթ է, քանի որ մինչև 19-րդ դարի վերջին տասնամյակը այն պարզապես գոյություն չի ունեցել, և տղամարդկանց ու կանանց մահացությունը եղել է գրեթե հավասար:

Դրանից հետո կանանց մահացությունը սկսել է կտրուկ անկում ապրել, մինչդեռ տղամարդկանց շրջանում անկումը չի եղել այդքան արագ: 50-70 տարեկան տղամարդկանց շրջանում ավելի հաճախ են գրանցվել մահացության դեպքեր, քան կանանց մոտ: 20-րդ դարի վիճակագրությունը ցույց է տվել, որ տղամարդիկ ավելի հաճախ են մահանում սրտի ու անոթների խնդիրներից, ընդ որում՝ տարբերությունը մշտապես աճում է. նախորդ դարի 20-ական թվականներին այն 1.5 անգամից աճել է մինչև ներկայիս 3.5-ի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում