Բրյուսելի ավելի քան 5000 բնակիչներ դուրս են եկել ցույցի՝ հաջակցություն Հունաստանի՝ վերջինիս պարտքային հարցով եվրոգոտու երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախօրեին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ցուցարարների ձեռքին եղել են ցուցապաստառներ հետևյալ գրություններով՝ «Մեր կյանքը չի պատկանում վարկատուներին», «Մենք չենք վախենում, մենք չենք նահանջի»։
Ամստերդամի կենտրոնում հույներին աջակցելու էր հավաքվել մոտ 400 մարդ՝ հայտնում է NOS հեռուստաալիքը։ Մասնակիցների շարքում են եղել ներկայացոցիչներ Նիդերլանդների Սոցիալիստական կուսակցության Ամստերդամի բաժանմունքից և Նիդերլանդներում հունական համայնքների ֆեդերացիայից։
Ցուցարարները պահանջել են, որպեսզի համաձայնագիրը Հունաստանի և վարկատուների միջև չհանգեցնի կենսաթոշակների կրճատման և հարկերի բարձրացման։
«Դա պարզապես սարսափելի է։ Այս ճգնաժամի պատճառով արդեն 10 հազար հույներ ինքնասպանությամբ վերջ են տվել իրենց կյանքին։ Սա առանց զենքի իսկական պատերազմ է»,- նշել է մասնակիցներից մեկը։









































