Friday, 17 07 2026
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ

Հովիկ Աբրահամյանի չխանգարելն արդեն աջակցություն է

Մեկուկես տարի էլ չկա, ինչ Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, և այդ ընթացքում երկու անգամ բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագինը, երկրի տնտեսական վիճակն ավելի վատթարացել է, սոցիալական կյանքը ծանրացել, արտագաղթն էլ, բնականաբար, ահագնացել:

Այս ամենի մեջ միակ «լուսավոր» կետը Հովիկ Աբրահամյանի օրեցօր ընդլայնվող ժպիտն է ու տնտեսական աճի մասին նրա լավատեսական հավաստիացումները: Մինչդեռ այս հավաստիացումների հեղինակը համարձակություն չունի ստեղծված իրավիճակի մասին անգամ լրագրողների հարցերին պատասխանելու: Իսկ բնակչության հուսահատ հարցադրումներին իր կուսակիցների միջոցով արձագանքում են «ռեալ իրականության հետ համակերպվելու» կոչերով:

Թերևս Հովիկ Աբրահամյանի համար այս օրերին Սահմանադրական փոփոխությունների բուռն փուլում իր փայ աթոռը փրկելու հարցն է ծառացած, ինչը կորցնելու վտանգը փոփոխությունների տրամաբանությամբ արդեն նրան սպառնում է, մինչդեռ մեկ տարի առաջ իրեն բնորոշ ինքնավստահությամբ հավաստիացնում էր, որ 2017-ին էլ ինքն է լինելու վարչապետը:

Հանրությունից փախչող ու սեփական երկրի քաղաքացիների հետ հանդիպումներին զրահաբաճկոն կրող վարչապետը երեկ առավոտյան հպարտությամբ մասնակցում էր «Դիջիթեք» բիզնես ֆորումին և չէր զլանում իր աջակցությունը շռայլել ՏՏ ոլորտի նրկայացուցիչներին: Մինչդեռ իր գործառույթը կոնկրետ մարդկանց, խմբերին աջակցություն առաջարկելը չէ, այլ բոլորի համար գործունեություն ծավալելու հավասար, բարենպաստ դաշտ ստեղծելը:

Մի հսկա շքախմբի ուղեկցությամբ, և այդ շքախմբի անդամների հանգամանալի բացատրություններով վարչապետը փորձում էր մեկ ժամվա ընթացքում ինտեգրվել այդ միջավայրում: Սակայն նրա և տաղավարների ներկայացուցիչների միջև կարճ դիալոգներն ավելի շատ հիշեցնում էին ընտրողների հետ հանդիպումները, երբ քվե կորզելու նպատակով թեկնածուն կեղծ մտահոգ դեմքով իր աջակցությունն է առաջարկում նրանց:

Նա տաղավարից տաղավար անցնելով՝ ժամանակ առ ժամանակ ոգևորված հարցնում էր՝ ինչով կարող է աջակցել ու հավաքում էր մարդկանց այցեքարտերը, տեղ-տեղ էլ բորբոքվում էր պրագմատիզմը, նորարարությունների հեղինակներին հորդորում էր՝ կոնկրետ-կոնկրետ ձևակերպել առաջարկները: Նա լրջացավ միայն այն տաղավարի մոտ, որտեղ ներկայացվում էր՝ «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» հաստափոր ուղեցույցը: Գիրքը մի քանի անգամ թերթելով՝ վարչապետը թերևս մտքում տարակուսեց, որ ՀՀ-ում բիզնես սկսելու համար մարդիկ գիտական մոտեցում են ցուցաբերում, մինչդեռ կարելի է, ինչպես ինքն էր վստահեցրել, ոչ շատ խելքով զբաղվել քաղաքականությամբ, տիրանալ արտեզյան հորերին, չորացնել հայրենի դաշտավայրերն ու դիզել միլիարդներ:

Ընկերությունների տեխնոլոգիական լուծումներին ծանոթանալուց հետո, բիզնես ոլորտի կարիքներով ծանրաբեռնված վարչապետն արդեն մշտական հրճվալից դեմքով լքում էր մտավոր հնարավորությունների տիրույթը, երբ մոտեցանք հարցնելու, թե իր աջակցությունն այդչափ շռայլող վարչապետն ինչ ունի ասելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ընդվզող, հանրահավաքներ անող քաղաքացիներին: Ձևացրեց, թե չի լսում, իր աջակցությանը անսացողների հետ հանդիպում էր պայմանավորվում: Հարցրինք նաև իր քաղաքական վտանգված ապագայի մասին: Հարցին՝ սահմանադրական փոփոխությունների այս բուռն քննարկումների տրամաբանությամբ, որ Սերժ Սարգսյանն է համարվում վարչապետի թեկնածուն, որտե՞ղ է ինքը հայտնվելու, արդյո՞ք պայքարելու է թագուհու կարգավիճակով նախագահի աթոռի համար: Աբրահամյանը արձագանքեց խուլ ու համրի պես, իսկ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը բաց չթողեց նրան հաճոյանալու պատեհ առիթը՝ ռեպլիկ թողնելով, թե թագուհին ինչ հարց է, որ տալիս եք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում