![](https://www.1in.am/assets/uploads/2015/06/ayrapetyan-levon-sud-bashneft.jpg)
Հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի գործով դատական լսումները կսկսվեն հուլիսի 15-ին: Այս մասին հայտնում է «Նովոստի Արմենիա»-ն:
Լսումները տեղի կունենան Մոսկվայի քաղաքային դատարանում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայրապետյանի փաստաբանը հայտնել էր, որ գործարարին ներկայացված մեղադրանքները մեղմացվել են:
«Մեր գործն առանձնացվել է, և մնացել է միայն (Իգոր) Իզմեստևից (սպանությունների կազմակերպման համար դատապարտված նախկին սենատոր) միջոցների գողության դրվագը»,- հայտարարել էր պաշտպանը Մոսկվայի Բասմանի դատարանի նիստում: