Thursday, 09 05 2024
ՆԳՆ-ն այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին հորդորում է խստորեն պահպանել հասարակական կարգը
Կստեղծվի դատավորների գնահատման անկախ մարմին
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին․ Բաբկեն Թունյան
ՀՀ նախագահն ընդգծել է Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը
Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաները անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհում
ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին չոտնձգել իրավակարգի դեմ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով
Սպասվում են տեղումներ
Տոննայով կրիմինալ են ներկրել. Ռուսաստանը հնարավոր է սադրանքների դիմի
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է. «Հրապարակ»
Արցախցիները պետք է զերծ մնան ներքաղաքական պրոցեսներից․ կարճ ժամանակում մարելու է
Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին. «Հրապարակ»
Մեր կորուստների պատճառը ոչ ադեկվատ գնահատականն է. շատ կարևոր է ռացիոնալ ձևակերպել՝ որն է ձեր նպատակը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի». «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում. «Հրապարակ»
ՀԱՊԿ առնչությամբ Հայաստանի առաջին դե յուրե որոշումը
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային

Արդար ընտրություններ ապահովելը ընդդիմության պարտականությունը չէ. մամուլ

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը անընդունելի է համարում այն իրողությունը, որ իրավապահ մարմինները փոխանակ կատարելու ընտրությունների օրինականությունն ապահովելու իրենց գործառույթը, նստած սպասում էին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը երբ է խախտումների մասին ահազանգեր հնչեցնելու, որ գնան ուսումնասիրեն: Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ հիշեցնում է, որ այդ մարմիններն առանց դիմումի իրավասու չէին որևէ վարույթ սկսել: Նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ երկու քաղաքական գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ կարելի է դիտել aravot.am կայքում: «Առավոտը» ներկայացնում է հատվածներ:

Հովհաննես Սահակյան– Ընտրությունների հենց առաջին իսկ ժամերից ձեր կողմից ապատեղեկատվություն է տարածվել: Քարաձորի դեպքը դրա վառ օրինակն է, երբ ես ձեր հայտարարության հետքով զանգահարեցի և զրուցեցի թե հանձնաժողովի նախագահի, թե հանձնաժողովի ձեր անդամի, թե համայնքապետի հետ, և պարզվեց, որ ոչինչ չի եղել: Դրանից հետո եղավ հաջորդ ապատեղեկատվությունը. ժողովուրդ, ովքեր ընտրատեղամասերում բարեկամներ ունեն, հասեք՝ ծեծում, ջարդում, փշրում են, այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը դա հերքեց: Դրանից հետո ասվեց՝ վերահաշվարկ իրականացնող 10 տեղամասային ընտրական հանձնաժողովներում իրականացվում են հաշվարկներ՝ առանց մեր վստահված անձանց ներկայության, կեղծում են այս պահին, հասեք, փրկեք և այլն: Այնուհետև Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ իրեն պատշաճ ծանուցել են, և չգտնելու պարագայում նույնիսկ երկու անգամ զանգահարել, տեղեկացրել են: Դրանից հետո ձեր գործընկեր Արմեն Մարտիրոսյանը ինձ հետ ուղիղ բանավեճում հայտարարեց, թե Վարդենիկում 99 տոկոս մասնակցության պարագայում Սերժ Սարգսյանը ստացել է այսքան ձայն և այլն: Ես զանգահարեցի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին և խնդրեցի տեղեկատվություն տրամադրել, պարզվեց, որ Վարդենիկում մասնակցել է 71 տոկոս, որոնց 90 տոկոսը ձայն է տվել Սերժ Սարգսյանին: Հնչեց հայտարարություն, որ Եղվարդում մեր պատասխանատուներն ու համայնքապետը ահաբեկել են ձեր հանձնաժողովի անդամին: Դարձյալ ես զանգահարեցի և բացատրություն խնդրեցի, սակայն ի պատասխան՝ նշվեց, որ «գլխով պատասխանատու ենք ասվածի համար՝ նման դեպք չի եղել»: Եվ նմանատիպ մի շարք դեպքեր: Անկեղծ ասած՝ այլևս չհետևեցի, որովհետև հասկացա, որ դա որոշակի տեխնոլոգիա է: Բայց ես ուզում եմ բերել Սպիտակի օրինակը, որի բնակիչն եմ ես: Այդտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է՝ 1000 ձայնով, բայց միևնույն ժամանակ կողքի Մեծ Պառնի, Արևաշող համայնքներում, որտեղ մեծաթիվ ընտրողներ կան, այդ 1000 ձայնը կոմպենսացվել է, և մյուս համայնքներում մենք 70-80 ձայնով հաղթել ենք: Մենք ընդունում ենք, որ 37 քաղաքային համայնքներում 10-12-ում դուք հաղթանակ եք տարել: Որևէ խնդիր չկա: Բայց ինչպես մենք ենք արժանապատիվ ձևով ընդունում մեր պարտությունը, այդպես էլ դուք արեք: Ինչու չէ՝ որպես Սպիտակի բնակիչ՝ և պատասխանատվությունը, և ամոթը ես զգում եմ ինձ վրա: Ուրեմն մենք լավ չենք աշխատել այնտեղ: Ես որևէ մեկին չեմ ուզում քննադատել, առաջինն իմ վրա եմ դա վերցնում՝ անկախ այն բանից, թե ովքեր են եղել այդտեղ պատասխանատուները: Ես անկեղծ ընդունում եմ իմ պարտությունը, բայց պետք է դուք էլ ընդունեք ձեր պարտությունը: Նախագահի ընտրությունները Սահմանադրությամբ միամանդատ համապետական ընտրություններ են, և ընտրվելու է այն թեկնածուն, որն առավել թվով ձայներ է հավաքել: Իսկ եթե ձեր տրամաբանությամբ գնանք, ապա եկեք առավել քիչ թվով ձայներ հավաքած թեկնածուին՝ Արման Մելիքյանին, նախագահ դարձնենք և պրծնենք: Նրա ձայներն ամենահավաստին են, և որևէ մեկը չի կեղծել: Չի կարելի նման տրամաբանությամբ առաջնորդվել: Դուք այսօր ունեք Սահմանադրական դատարան դիմելու իրավական հիմք, որևիցե մեկը ձեզ արգելո՞ւմ է: Օգտվեք ձեր իրավունքից:

Հովսեփ Խուրշուդյան– Մնում էր այդ էլ արգելեիք: Շատ գեղեցիկ խոսում եք, պարոն Սահակյան, սակայն այդպես էլ չեք կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչպես կարող էր պատահել, որ ամբողջ գյուղեր, որտեղ առկա բնակչությունը կազմում է 50-60 տոկոս, քվեարկել են 90-95 տոկոսով, այն էլ՝ բացառապես Սերժ Սարգսյանի օգտին: Եթե ազատ, արդար ընտրություններ են անցել, ի՞նչ ունի թաքցնելու իշխանությունը, որ բողոքարկման արդյունքում ընտրատարածքային հանձնաժողովները չեն համաձայնվել բացել ցուցակները, որպեսզի ճշտենք, թե այդ ցուցակներում բացակայող մարդկանց փոխարեն ստորագրվա՞ծ է, թե՞ ոչ: Ինչո՞ւ եք այդպես ատամներով պահում այդ ցուցակները:

Հ. Ս.- 1884 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներից, ձեր վստահված անձանցից որևէ մեկը հատուկ կարծիք, բողոք չի հայտնել: Սահմանել էինք կարգ, որ ձեր վստահված անձինք նստեին հանձնաժողովի իշխանական երկու անդամների միջև և նշումներ կատարեին, թե ով ով է: Օգտվել եք այդ կարգից և որևէ նշում չեք արել, և այսօր փորձում եք 37 տոկոսը դարձնել 58-59:

Հ. Խ.- Այսինքն՝ հիմա որ ընտրակեղծարարները կարողացել են ամեն ինչ տեղում «շիտո կռիտո» անել, հիմա բողոքարկման փուլում դուք ասում եք՝ վերջ, արդեն չեք կարող բացահայտել, հա՞: Ես էլ ձեզ ասում եմ՝ եղել են բազմաթիվ բողոքներ, որոնք արձանագրվել են նաև գրանցամատյաններում: ԿԸՀ-ն էլ ասում է՝ այո, կան այդպիսի բողոքներ, բայց դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Դա լուրջ մոտեցում չէ: Էլ չեմ ասում՝ թանաքների հետ կապված: Ամեն անգամ ասում եք՝ մյուս անգամ լավ թանաք կբերենք:

Հ. Ս.- Պարոն Խուրշուդյան, հենց միայն ձե՞րն է այդպես շուտ ցնդում: Ես էլ կարող եմ ցույց տալ իմ անձնագրի կնիքը, որը դեռ Աժ ընտրություններից հետո մնացել է, ինչը ևս խախտում է: Կարող եմ անձնագիրս ցույց տալ:

Հ. Խ.- Դրա կարիքը չկա, ես շատ հստակ ցույց եմ տվել, թե ոնց է հեշտորեն այդ կնիքը ջնջվում սովորական անձեռոցիկով: Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ այս երկրում իշխանությունները այնպիսի խաղի կանոններ են ձևավորել, որ ընդդիմության պարտականությունն է ապահովել ազատ, օրինական ընտրությունները, իսկ իշխանության իրավունքն է այդ ընտրությունները կեղծելը: Ի՞նչ է նշանակում ամբողջ ոստիկանական համակարգը, անվտանգության մարմինները, դատախազությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրենց պարտականությունները չեն կատարում և սպասում են՝ տեսնեն, թե երբ է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը խախտումների ահազանգեր ներկայացնելու, որ իրենք էլ այդ ահազանգերի հետքերով գնան-ուսումնասիրեն՝ դա արվո՞ւմ է, թե՞ ոչ: Մի հատ ինքնուրույն վարույթ չի սկսել ոչ ոստիկանությունը, ոչ էլ ԿԸՀ-ն, թեև խախտումները բազմաթիվ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում