Sunday, 12 05 2024
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում

«Որոտանի ՀԷԿ-ը ձեռքբերելով` ռուսական կողմը փորձում է խարիսխ գցել մեկ ուրիշ ուժային բևեռում». ՀԽ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի առթիվ. «Օտարի հովանավորությամբ կառավարող ապազգային և հանցավոր ռեժիմը 2015 թ. հունիսի 8-ին ամերիկյան ընկերություններին վաճառեց մեր երկրի էներգահամակարգի վերջին ենթակառույցը՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը:

Մեր պետության արտաքին հարաբերությունների միաբևեռ վիճակի ներկայիս պայմաններում այս գործարքն առաջին հայացքից կարող է գնահատվել որպես հավասարակշռող դրական քայլ: Սակայն իրականում ռեժիմը նման նպատակ չի հետապնդում: Եթե մինչ օրս ռեժիմը իր լեգիտիմության բացը լրացնում էր մեր երկրի ինքնիշխանությունը տարբեր ձևերով, այդ թվում՝ նրա ռազմավարական ենթակառույցները և օբյեկտները հիմնականում ռուսական կողմին զիջելու միջոցով, ապա ներկայումս՝ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների միտումների հաշվառմամբ, փորձում է նույն ձեռագրով իր համար պահեստային խարիսխ գցել մեկ ուրիշ ուժային բևեռում:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը համոզված է, որ արտաքին հարաբերությունների ներկայիս միաբևեռ վիճակը անհրաժեշտ է հաղթահարել ոչ թե ռազմավարական ենթակառույցները և օբյեկտները այս կամ այն չափաբաժնով աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների միջև բաշխելու, այլ տարածաշրջանի փոփոխվող անվտանգային ճարտարապետության ու աշխարհատնտեսական հեռանկարային ծրագրերի մեջ բոլոր շահագրգիռ ուժերի, առաջին հերթին՝ Իրանի, Արևմուտքի, Ռուսաստանի և Չինաստանի, հավասարակշիռ ներգրավման պայմաններում գործուն մասնակցություն ունենալու միջոցով:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը, հանդես գալով ազգային շահի դիրքերից և հաշվի առնելով, որ գործող ռեժիմը լեգիտիմ չէ, չի ներկայացնում մեր ժողովրդի կամքը և իրավասու չէ հանդես գալու նրա անունից, մեկ անգամ ևս հայտարարում է, որ նրան հեռացնելուց հետո բաժնեմասերի առնվազն հսկիչ փաթեթի չափով ազգայնացվելու են Հայաստանի Հանրապետության բոլոր ռազմավարական ենթակառույցներն ու օբյեկտները, այդ թվում՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը՝ բաժնեմասերի մնացած չափով հնարավոր համարելով օտար կապիտալի ներգրավումը, ինչը պետք է ծառայի տեխնոլոգիական հագեցման և ներդրումներ ապահովելու նպատակներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում