Հունաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Սալոնիկի քաղաքապետ Վասիլիս Պապագեորպուլոսին դատապարտել են ցմահ ազատազրկման՝ հասարակական հիմնադրամներից ավելի քան 20 մլն դոլար ծախսելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նրան մեղավոր են ճանաչել վարչապետ Անտոնիս Սամարասի գլխավորած «Նոր ժողովրդավարություն» պահպանողական կուսակցության տեղի բաժանմունքի ֆինանսավորման համար հարկային հանցագործությունների դիմելու մեջ:
Դատավճռի կայացումից հետո, նախկին քաղաքապետը հայտարարել է, որ ոչ մի անօրինական բան չի արել:
BBC-ն նշում է, որ նախկինում, հավանաբար, ոչ մի հույն քաղաքական գործիչ կոռուպցիայի համար ազատազրկման նման տևական ժամկետի չի դատապարտվել: