Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Հարցրե՛ք ԱՄՆ հյուպատոսին – 4. Ամերիկյան «աշխատանքային» և «բիզնես» վիզաների վերաբերյալ հարցերին պատասխանում է ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսը

Ամիսը մեկ անգամ ընթերցողին հնարավորություն ենք տալիս իրեն հետաքրքրող հարցերով դիմել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ հյուպատոս Ֆրենք Տուին, ում պատասխանները հրապարակվում են թերթում և մեր կայքում: Հարցերը կարող են առնչվել ԱՄՆ մուտքի վիզաներին ու ԱՄՆ ուղևորություններին: Միացյալ Նահանգները Հայաստանից ժամանած այցելուներին առաջարկելու շատ բան ունի` կարող եք ծանոթանալ ԱՄՆ պատմությանը, մշակույթին, ճաշակել ամերիկյան ուտեստներն ու գինիները, տեսնել ԱՄՆ ճարտարապետությունը, լինել ծովափնյա հանգստավայրերում ու ազգային պարկերում:

Կարող եք նաև ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային փոստի` [email protected] հասցեով: Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ հյուպատոսին ուղղված ԱՄՆ վիզաներին ու ներգաղթային գործընթացներին վերաբերող մեր հարցերն ու նրա պատասխանները:

– Ողջույն, ես Ֆրենկ Տուն եմ, Հայաստանում  ԱՄՆ հյուպատոսը: Ամեն ամիս ես պատասխանում եմ  ԱՄՆ մուտքի վիզաների ու ներգաղթային գործընթացների վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերին: Շնորհակալ եմ մեզ ուղղած բազմաթիվ հարցերի համար: Այս ամիս շատ հարցեր ենք ստացել գործարար կամ բիզնես վիզաների վերաբերյալ, ուստի ուզում եմ խոսել հենց բիզնես վիզայի մասին:

Սա հայտնի է որպես B1 վիզա և ամենաշատ տրամադրվող վիզաներից է: Վիզայի համար դիմողների մեծամասնությանը մենք տրամադրում ենք B1/B2 վիզա, այսինքն` տուրիստական և բիզնես վիզա, որն ինչպես ձեզնից շատերը գիտեն, կարող է ունենալ մինչ 10 տարի վավերականություն:

Կարևոր է, որ «բիզնեսե եզրույթն ընկալենք հենց այն իմաստով, ինչ սահմանված է ԱՄՆ ներգաղթային օրենսդրությամբ, որին հնարավոր է, որ դուք ծանոթ չլինեք: ԱՄՆ ներգաղթային օրենքներում «բիզնեսըե և «աշխատանքըե տարբերակված են, ու ըստ այդմ՝ գորրծում են տարբեր տեսակի վիզաներ: Ինչպես ավելի վաղ նշեցի, մենք ունենք բիզնես վիզայի միայն մեկ տեսակ, մինչդեռ աշխատանքային վիզաների մի քանի տարատեսակ կա:

Հարց.- Ի՞նչ տարբերություն կա «բիզնեսի» և «աշխատանքի» միջև:

– «Բիզնեսի» և «աշխատանքի» միջև տարբերությունը որոշելիս հարկ է հաշվի առնել, թե որտեղ է բիզնես գործունեությունն իրականացվում: Բիզնեսի տեղը որոշելու համար դիտարկվում են հետևյալ գործոնները.

– որտեղ և ովքեր են վերջնական գործածողները;

– որտեղ է ապրանքը մշակվում ու արտադրվում;

– որտեղ է գոյանում շահույթ:

Եթե բիզնես գործունեությունը տեղի է ունենում ԱՄՆ-ում, ապա դրա հետ առնչվող գործողությունները որակվում են որպես «աշխատանքե և կպահանջվի աշխատանքային վիզա: Իսկ եթե բիզնեսը ԱՄՆ-ից դուրս է, այդ դեպքում պահանջվում է B1 տեսակի վիզա:

Հարց.- Կարո՞ղ եք օրինակներ բերել:

– Առավել հստակեցնելու համար նշեմ այն դեպքերը երբ կարող է տրամադրվել բիզնես  վիզա.

– համաժողովների կամ առևտրային ցուցահանդեսների մասնակցելու դեպքում;

– ԱՄՆ-ից դուրս արտադրվող ապրանքների հետ կապված պատվերների ընդունման, բանակցությունների կամ պայմանագրերի ստորագրման դեպքում;

– դասախոսությամբ կամ ելույթով հանդես գալու դեպքում, եթե ամերիկյան կողմից եկամուտ կամ վարձատրություն չեն ստանում;

– մրցաշարերի կամ սպորտային միջոցառումների մասնակցող պրոֆեսիոնալ մարզիկների դեպքում, եթե ամերիկյան կողմից եկամուտ կամ վարձատրություն չեն ստանում;

– հեռանկարային ներդրողների դեպքում, եթե նրանք ուսումնասիրում են ներդրումների հնարավոր վայրերը;

– դասընթաց կամ վերապատրաստում, որ նախատեսված չէ զբաղվածություն ապահովելու համար, և որի միջոցով արտադրական արդյունք չի ձևավորվում:

Նշված բոլոր օրինակների դեպքում բիզնես վիզայի առկայությունը թույլ չի տալիս, որ տվյալ անձը մնա Միացյալ նահանգներում և խաղա, ասենք, ամերիկյան թիմի կազմում կամ վարի որևէ բիզնեսի հետ կապված աշխատանքներ ԱՄՆ-ում:

B1 տեսակի վիզայի շրջանակում նաև չի թույլատրվում.

– իրականացնել աշխատանքներ, որոնց դիմաց կատարվում է վարձատրություն կամ եկամուտ է ստացվում ամերիկյան որևէ կառույցից;

– մասնակցել «գործնական իրագործումե ներառող դասընթացների կամ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար պրակտիկա անցնել՝ թեկուզ չվճարվող;

– անցկացնել հետազոտություն, որը օգուտներ կբերի ամերիկյան որևէ հաստատության;

– իրականացնել աշխատանքներ, որոնք նախատեսված են երկու ամերիկյան կառույցների միջև առկա  պայմանագրով (ԱՄՆ պատվիրատուի և ԱՄՆ մատակարարի միջև):

Հարց.- Ինչպե՞ս կարող եմ ստանալ աշխատանքային վիզա:

– Եթե նախատեսում եք Միացյալ Նահանգներում ժամանակավորապես աշխատանք կամ զբաղվածություն ունենալ կամ վարձատրվել ամերիկյան որևէ ընկերության կողմից  որպես մասնագետ կամ մասնագիտական հմտություններ չպահանջող աշխատանք կատարող, ապա պետք է ստանաք ժամանակավոր աշխատողի համար նախատեսված վիզա: Նման դեպքերում ամերիկյան գործատուն պարտավոր է հնարավոր աշխատողի անունով ԱՄՆ քաղաքացիության ու ներգաղթի ծառայությանը ոչ ներգաղթային վիզայի միջնորդագիր ներկայացնել, որին պետք է կցված լինի ԱՄՆ աշխատանքի նախարարության կողմից հաստատված աշխատանքի վկայագիր:

Հուսով եմ, որ այս պարզաբանումներից հետո ձեզանից շատերն ավելի լավ պատկերացում կազմեցին այս հարցերի շուրջ: Եթե հարցեր ունեք բիզնես կամ աշխատանքային վիզաների կամ վիզաների այլ տեսակներ վերաբերյալ, խնդրում եմ դիմել ինձ, և ես սիրով կպատասխանեմ ձեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում