Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Բանակի հացընկերը զորացրվելուց հետո վեճի պատճառով դաժանաբար սպանել է ընկերոջը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ավետիք Մնացականյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Լևոն Ավետիսյանի նախագահությամբ:

23-ամյա Ավետիք Մնացականյանը, ըստ մեղադրանքի, 2014 թվականի մայիսի 1-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում «սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ալբերտ Բժշկյանի կրծքավանդակի շրջանում՝ դիտավորությամբ նրան զրկելով կյանքից»:

Ավետիք Մնացականյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալ Ավետիքն ու տուժող Ալբերտը բանակային ընկերներ են եղել, «մի ամանից հաց են կերել», զինվորական կյանքի դժվարությունները միասին են կրել: Զորացրվելուց հետո շարունակել են հանդիպել, իրար հետ հաց կիսել…

Սպանությունը տեղի է ունեցել տուժող Ալբերտի շենքի հարևանությամբ գտնվող տաղավարում, որտեղ Ավետիքը, Ալբերտը ու նրանց երրորդ ընկեր Մամիկոնը հանդիպել, նստել էին՝ պարզաբանում կատարելու: Օրեր առաջ Ավետիքի ու Ալբերտի միջև վիճաբանություն էր եղել: Այն ժամանակ ևս ներկա էր գտնվել Մամիկոնը:

Հենց դանակահարության պահին Մամիկոնը մոտ 30 մետր հեռավորության վրա է եղել՝ գնացել էր մոտակա ցայտաղբյուրից ջուր խմելու: Տաղավարում նստածների կողմից նա, իր ասելով, աղմուկ չի լսել: Աղմուկ չեն լսել նաև շրջակա շենքերի բնակիչները, տաղավարի մոտով անցնող մարդիկ:

Դանակահարողն անմիջապես հեռացել է դեպքի վայրից: Շտապօգնություն է հրավիրվել, բուժքրոջ խոսքերով՝ «Տուժող երիտասարդը պառկած էր արյան մեջ կորած… Սիրտը լրիվ կտրատված էր, տամպոնները սրտի մեջ էինք մտցնում, որ արյունը կանգնեցնենք… Տուժողը բերանը բացում-փակում էր միայն: Կարելի է ասել՝ արդեն ողջ չէր, վերջին շունչն էր շնչում…»:

Տուժող Ալբերտի կյանքը փրկել հնարավոր չի եղել:

Ընդհանուր իրավասության դատարանը Ավետիք Մնացականյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար ու դատապարտել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված առավելագույն պատժի՝ 15 տարի ազատազրկման:

Դատավճիռը բողոքարկել էին ամբաստանյալ Ավետիք Մնացականյանը և նրա շահերի պաշտպանը՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Սիրանուշ Հարությունյանը:

Ամբաստանյալը գրել էր, թե առաջին ատյանի դատարանը կայացրել է անհիմն դատական ակտ ու իր նկատմամբ սահմանել է ակնհայտ խիստ պատիժ: Ամբաստանյալը պահանջել էր բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով քննության կամ կայացնել նոր դատական ակտ ու իր նկատմամբ սահմանել ավելի մեղմ պատժաչափ:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը, վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով իր բողոքը, նշեց, թե իր պաշտպանյալի արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական: Իր պաշտպանյալը դիտավորություն չի ունեցել սպանելու Ալբերտ Բժշկյանին:

Առաջին ատյանի դատարանը անհիմն մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունները՝ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու և վկա Մամիկոնին դատարան հրավիրելու, լրացուցիչ հարցաքննելու վերաբերյալ:

Ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալի արարքը կարող էր լինել կամ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ անհրաժեշտ պաշտպանության վիճակում կամ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով կատարված սպանություն:

Ավետիք Մնացականյանը տուժողի հակաիրավական, հակաբարոյական վարքագծի՝ իր հասցեին նրա հնչեցրած սեռական հայհոյանքների պատճառով է կորցրել ինքնատիրապետումը: Այդ հայհոյանքներից կարող էր առաջանալ հոգեկան խիստ հուզմունքի վիճակ՝ ըստ պաշտպանի: Բայց քանի որ ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ դատարանը դատահոգեբանական փորձաքննություն չեն նշանակել, ամբաստանյալի հոգեվիճակը հանցանքի կատարման պահին մասնագիտական գնահատականի չի արժանացել:

Ըստ պաշտպանի՝ եթե գոնե առաջին ատյանի դատարանը բավարարեր իր միջնորդությունը, ևս մեկ անգամ դատարան հրավիրեր ու լրացուցիչ հարցաքններ վկա Մամիկոնին, միգուցե հնարավոր կլիներ պարզել, որ Ավետիք Մնացականյանը սպանությունը կատարել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում կամ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ:

Պաշտպանն ընթերցեց ամբաստանյալի ցուցմունքի այն հատվածը, որտեղ նա նկարագրել էր, թե տուժողն ինչպես է բռնություն գործադրել իր նկատմամբ, և ինքը ստիպված է եղել գործադրել միշտ իր գրպանում գտնված դանակը:

Պաշտպանն ասաց, թե առաջին ատյանի դատարանը պատշաճ կերպով չի գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, բացի այդ՝ Ավետիք Մնացականյանի նկատմամբ նշանակվել է ակնհայտ խիստ պատիժ:

Պաշտպանի պնդմամբ՝ Ավետիքը տուժողի հետ հանդիպման է գնացել հաշտվելու մտադրությամբ, բայց տուժողը նրանից ֆիզիկապես ուժեղ է եղել, ու նա ստիպված, ինքնատիրապետումը կորցրած՝ գործի է դրել դանակը: Ամբաստանյալն ասել է. «Չեմ զգացել՝ որքան հարվածներ եմ հասցրել…»:

Պաշտպանը միջնորդեց վերաորակել Ավետիք Մնացականյանի արարքը, տալ ճիշտ քրեաիրավական գնահատական և նշանակել արարքին համաչափ մեղմ պատիժ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գեղամ Հակոբյանն առարկեց բերված վերաքննիչ բողոքների դեմ: Նա ասաց, թե ամբաստանյալի ու նրա պաշտպանի դիրքորոշումը պաշտպանական մարտավարություն է: Սակայն փաստերն այլ բան են ասում: Դեպքի ականատես վկան՝ Մամիկոնը, ինչպես նաև դեպքի վայրի շրջակա շենքերի բնակիչները կռիվ, աղմուկ, հայհոյանք չեն տեսել ու չեն լսել, ոչ մի տվյալ չկա, թե տուժողը հակաբարոյական, հակաիրավական պահվածք է դրսևորել, դրա վերաբերյալ միայն ամբաստանյալն է ասել իր ոչ արժանահավատ ցուցմունքներում: Նա տուժողի հետ հանդիպման է գնացել դանակը գրպանում: Տուժողը նրան հրավիրել է իր բակ, մինչդեռ ամբաստանյալը ցանկացել է, որ հանդիպեն «Մալականի սադում»:

Ըստ Գ. Հակոբյանի՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակի մեջ գտնվելը իրավական գնահատական է, այն պետք է բխի գործի նյութերից: Ավետիք Մնացականյանի նկատմամբ կատարվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացությունն էլ բավարար է եզրահանգման գալու համար, որ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում ամբաստանյալը չի գտնվել:

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ նախաքննական մարմինը պետք է ավելի ծանր մեղադրանք առաջադրած լիներ՝ խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ կատարված սպանություն, բայց Մնացականյանի արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի ավելի մեղմ՝ 1-ին մասով:

Տուժող կողմին զայրացրել է այն, որ ամբաստանյալի կողմից զղջման դրսևորում չի եղել: Տուժողի ծնողները կորցրել են իրենց միակ որդուն: «Առաջին ատյանի դատարանն արել է նվազագույնը, որ կարող էր անել…»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Ալբերտի մայրը ասաց, որ կորցրել են իրենց 25 տարեկան առողջ, կրթված, բանակում ծառայած որդուն. «Մենք ամեն ինչ կորցրել ենք՝ տուն, տեղ, հոգեկան աշխարհ… խելագար ենք դարձել… Մարդասպանը պատրաստված, դանակը գրպանում եկել է մեր բակ… 15 րոպե չի տևել… Իմ տղին կերել ա էս բորենին… Ինչի՞ համար ա բողոքում. եթե նա 15 տարի պիտի նստի, իմ տղեն որտեղի՞ց է գալու: Իրան ավելի խիստ պիտի պատժեր դատարանը…»:

Մեղադրող դատախազը նույնպես առարկեց բերված վերաքննիչ բողոքների դեմ, ասաց, թե դրանք անհիմն են ու պետք է մերժվեն:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը երկու միջնորդություն արեց՝ դատարան հրավիրել ու հարցաքննել դեպքի ականատես վկա Մամիկոնին և ամբաստանյալի նկատմամբ նշանակել դատահոգեբանական փորձաքննություն:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց այդ միջնորդությունները:

Ապա մերժեց նաև բերված վերաքննիչ բողոքները՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ու սահմանված պատիժը՝15 տարի ազատազրկումը, թողնելով անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում