Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը դժգոհ է թիմի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի պաշտոնանկությունից:
«Ես չեմ որոշողը, երբ խոսքը նման հարցի մասին է: Ես Անչելոտիի պես մարզչի պաշտոնանկ չէի անի, բայց դա ակումբի ղեկավարության որոշումն է:
Նա ոչ միայն հիանալի անձնավորություն է, այլև գերազանց մարզիչ, ով օգնեց մեզ տիտղոսներ նվաճել, որը չունեինք երկար ժամանակ»,- հայտարարել է Ռամոսը:







































