Իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ ցանկանում է մնալ թիմում, տեղեկացնում է Football Italia-ն:
«Ակումբի ղեկավարությունը վստահում է ինձ, և ես ցանկանում եմ մնալ «Ինտեր»-ում: Ցանկանում ենք ուժեղացնել թիմի կազմը: Դա շատ կարևոր է մեզ համար:
Կարծում եմ, որ թիմի նախագահ Էրիկ Տոհիրը կանի ամեն ինչ, որպեսզի «Ինտեր»-ը կրկին կարողանա բարձր տեղերի համար պայքարել»,- հայտարարել է Մանչինին:










































