Wednesday, 08 05 2024
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել

Սաակաշվիլիի հրաժարականին հասնելու համար մենք մտադիր չենք շաբաթներ անցկացնել փողոցում. Նինո Բուրջանաձե

Վրացական Apsny.ge կայքիփոխանցմամբ, ընդդիմադիր «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության և «Ժողովրդական հավաք» կազմակերպության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն վրացական իշխանություններին մեղադրել է ընդդիմության շարքերը լրտեսներով համալրելու մեջ:

Բուրջանաձեի խոսքերով` իշխանությունները պատրաստվում են սադրանքների գնալ ընդդիմության նկատմամբ, որը պատրաստվում է մայիսի 2-ին դուրս գալ փողոցներ և սկսել հեղափոխական գործընթացը.

«Իշխանությունները խիստվախենում են ժողովրդական հավաքներից, դրա համար էլ իրենց գործակալներին ներառում են ընդդիմության շարքերում, որպեսզի հետագայում նրանց ձերբակալեն և ստանան անհրաժեշտ ցուցմունքներ: Դրանցում խոսք կգնա այն մասին, որ ընդդիմությունը մտադիր էր «Լոնդոնից մինչև Բոմբեյ (Մումբայ) թունել կառուցել»: Դա գործակալների սովորական աշխատանքն է:

Մի շարք ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը ձեռնտու է բռնապետ դարձած Միխեիլ Սաակաշվիլիին: Այդ կուսակցությունները պատրաստվում են հանպատրաստից դուրս գալ փողոց և պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դա Սաակաշվիլիին ձեռնտու է, քանի որ այդպիսի պայմաններում ընդդիմությունը ոչնչի չի հասնի:

Մինչդեռ մենք մարդկանց դուրս կբերենք փողոց, սակայն մտադիր չենք նրանց մեկ շաբաթ պահել այնտեղ: Մենք ունենք հստակ և նախապես մշակված ծրագիր: Մենք պետք է հավաքենք հնարավորինս շատ մարդկանց, որպեսզի դրանով իսկ խուսափենք հնարավոր արյունահեղությունից և Սաակաշվիլիին ստիպենք խաղաղ կերպով հրաժարական տալ: Դրանից հետո երկրում կարելի կլինի անցկացնել ազատ ընտրություններ»:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Բուրջանաձեն հայտարարել էր, որ ներկայիս Վրաստանին անհրաժեշտ է հեղափոխություն. «Մենք մտադիր չենք սպասել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին: Եթե իշխանությունները ժողովրդին այլ ելք չթողնեն, ապա դա տեղի կունենա:

Սակայն ժողովրդական հուզումների ժամանակ Սաակաշվիլին չպետք է կրկնի Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սխալները և զենք կիրառի խաղաղ քաղաքացիների դեմ: Եթե զենք կիրառվի, ապա դա կարագացնի Սաակաշվիլիի վախճանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում