Քիչ առաջ դասադուլ անող ուսանողները միացան ԿԸՀ-ի մոտ հավաքված ակցիայի մասնակիցներին:
Ակցիայի մասնակիցները դասադուլավորներին ողջունում են «բարև ուսանողին» վանկարկումներով: Ուսանողները պահանջում են արդարություն:
Իրենք իրենց դժգոհությունը հայտնեցին. «Եկել եք ստեղ, որ ի՞նչ անեք. եկել ենք, որ ասենք՝ ընտրությունների արդյունքները կեղծվել են, մենք պահանջում ենք, որ բարեխիղճ կատարեք ձեր աշխատանքը, չընտրությունները չեղյալ հայտարարելու և նոր ընտրություններ անցկացնելու կոչով ենք հանդես գալիս: Այն ամենին, ինչին արժանի է մեր ժողովուրդը՝ ամուսնանալ և զարգանալ մեր երկրում: Մենք չենք գնալու մեր հայրենիքից և պահանջում ենք ազատ, անկախ Հայաստան»:
Ուսանողները հայտարարել են, որ իրենք արդեն տեղեկատվություն ունեն, որ ցանկանում են իրենց ընկերներից մեկին բուհից հեռացնել: Նրանց խոսքով՝ այդպես չեն կարող իրենց ընկճել, իրենք կշարունակեն պայքարը:
Ուսանողները հայտնեցին, որ արդեն «Ֆեյսբուք»-ում խումբ ունեն և կարող են գրառել սպառնալիքները: Նրանք վանկարկում են՝ «Մուկուչյան, բարև» «Կենտրոնական պատկերասրահ» և այլն: Կար նաև մի հետաքրքիր պաստառ՝ «Մեռելներին տանում ես ընտրության, որ ի՞նչ անես»:
Ուսանողներից մեկի խոսքով՝ սա ինքնաբուխ հավաք է: Նրանք հավաստում են, որ պայքարը լինելու է շարունակական: