Wednesday, 15 05 2024
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը

Հայաստանը հսկայական և գերազանց աշխատանք է կատարել. Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղար

Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղարի հետ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Թիերի Մանդոնին` գագաթաժողովի մասնակցության համար` ընդգծելով, որ Բոլոնիայի քարտուղարության ղեկավարության էստաֆետը փոխանցվելու է բարեկամ Ֆրանսիային: Արմեն Աշոտյանի խոսքով` Հայաստանի համար մեծ մարտահրավեր էր` ԵՄ անդամ չհանդիսացող երկրում կազմակերպել նման բարձր մակարդակի գագաթաժողով: Նախարարը պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիայի հետ կիսվել Հայաստանի փորձով` գագաթաժողովի կազմակերպման, ենթակառուցվածքների, մեթոդաբանության և այլ հարցերով: Արմեն Աշոտյանը նաև գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի համագործակցություն:

Թիերի Մանդոնն իր հերթին նշել է, որ տպավորված է Հայաստանի կատարած աշխատանքով` ընդգծելով, որ հսկայական և գերազանց գործ է կատարվել գագաթաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար, այդ թվում` կազմակերպչական, փաստաթղթերի կազմման համատեքստում: Նա նշել է, որ պետք է ձգտել հասնել Հայաստանի արդեն իսկ սահմանած նշաձողին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումների և այլ հարցերի : Քննարկվել է նաև երկու երկրների կառավարությունների միջև կրթության ոլորտում նոր համաձայնագրի ստորագրման հնարավորությունը ` այն ավելի արդիականացնելու ընդլայնելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում