Tuesday, 21 05 2024
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում

Հյուսիս-հարավը ռազմավարական ծրագրից վերածվում է բեռի

Այսօր ԱԺ ֆինանսաբյուջետային և արտաքին հարաբերությունների հանձնաժողովները կազմակերպում են խորհրդարանական լսումներ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի իրականացման վերաբերյալ:

Այս ճանապարհային միջանցքի շինարարությունը ներկայացվում էր որպես ստրատեգիական նշանակության ծրագիր, որը ոչ միայն Հայաստանի հյուսիսը կապելու էր հարավի հետ, այլ նաև տարանցիկ ճանապարհ էր դառնալու՝ կապելով Իրանը Վրաստանի հետ, Պարսից ծոցը՝ Սև ծովի հետ: Ծրագրի իրականացման սկզբում թվում էր, թե որևէ խնդիր այն չպետք է ունենա, որովհետև հայտնի էր ֆինանսավորման աղբյուրը՝ Ասիական զարգացման բանկը պատրաստակամություն էր հայտնել տրամադրել կես միլիարդ դոլարի չափ վարկ, իսկ մնացած գումարը պետք է տրամադրեին միջազգային այլ ֆինանսական կազմակերպություններ, որոնց հետ ևս կածես թե բանակցությունները վարված և համաձայնությունները կնքված էին: Սակայն, ինչպես նշում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհի շինարարությունը վերածվել է բեռի:

«Ես դեռ այն ժամանակ էի ասում, որ եթե Հայաստանը չկարողանա տեղավորվել ժամկետների մեջ, ապա այս անվերջ շարունակվող շինարարությունը, որի ավարտը չի երևում, կարող է իսկական բեռ դառնալ Հայաստանի համար»,- ասում է Բագրատյանը՝ հավելելով, որ իշխանությունները այդպես էլ չեն նշում հստակ ժամկետներ, թե երբ պետք է ավարտվի և շահագործման հանձնվի ավտոճանապարհը: Բացի այդ, եթե հայտնի է, թե ինչ միջոցներով պետք է կառուցվի Աշտարակից Բավրա ավտոճանապարհը, ապա այնքան էլ հստակ չէ, թե ինչ միջոցներով է կառուցվելու ճանապարհի տեխնիկապես ամենաբարդ, ամենաերկար և բնականաբար ամենածախսատար հատվածը՝ Արարատից մինչև Մեղրի, մինչև հայ-իրանական սահմանը ձգվող հատվածը:

Բայց այդ, Հյուսիս-հարավ միջանցքի շինարարութունը բերել է մի վիճակի, որ անմխիթար և շատ դեպքերում անանցանելի են դարձել նախկինում գործող այն ճանապարհները, որոնց պետք է փոխարիներ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը: Մասնավորապես՝ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի մասին անընդհատ խոսվել է: Դրա մասին բազմիցս խոսել են նաև գյումրեցի պատգամավորները, որոնց պատասխանել են, թե քանի որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը կառուցվում է, գործող ճանապարհի կապիտալ վերանորոգումը նպատակահարմար չէ: Դրա փոխարեն խոստացել են փոսային աշխատանքների կատարում:

Գրեթե նույն իրավիճակն է Արարատից մինչև Գորիս ու այնտեղից մինչև Մեղրի ձգվող ավտոճանապարհի վիճակը: Չնայած այստեղ վերանորոգման աշխատանքներ կատարվել են, բայց ճանապարհն, ընդհանուր առմամբ, ողբերգական վիճակում է: Արդյո՞ք խորհրդարանական լսումները կարող են հստակություն մտցնել այս հարցում կամ արագացնել այս ճանապարհի կառուցումը, ինչ պատասխանի են սպասում պատգամավորները:

Հրանտ Բագրատյանը բողոքում է, որ խորհրդարանի կարգավիճակը այնքան է իջեցվել, որ արդեն կառավարությունից խորհրդարան են գալիս ոչ թե նախարարները, այլ փոխնախարարները և վարչության պետերը, ովքեր ի պաշտոնե չեն կարող պատասխանել պատգամավորների հարցերին: Լավագույնը, որ նրանք կարողանում են ասել՝ այն է, որ իրենք այդ հարցը կքննարկեն և հետո կպատասխանեն: «Սա ճիշտ ձև չի, և եթե խոսում ենք խորհրդարանի դերի բարձրացման մասին, ապա ճիշտ կլինի, որ կառավարությունը խորհրդարան ներկայանա առաջին դեմքերի մակարդակով, այն մարդկանց, ովքեր մշակում են քաղաքականությունը, և ոչ թե իրականացնողները»,- ասում է Հրանտ Բագրատյանը:

Սա նշանակում է, որ Բագրատյանը հույս ունի խորհրդարանական լսումներին տեսնել ոչ թե կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանին, ով շատ դեպքերում խորհրդարանում ներկայացնում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հետ կապված համաձայնագրերը, այլ նախարար Գագիկ Բեգլարյանին: Բագրատյանը անընդունելի է համարում այն բացատրությունը, որ փոխնախարարները կամ վարչության պետերը ավելի լավ են տիրապետում սպեցիֆիկ խնդիրներին և ավելի մասնագիտորեն կարող են պատասխանել հարցերին: «Թող նախարարը գա փոխնախարարի և վարչության պետի հետ, և եթե անհրաժեշտ լինի, ապա դիմի նրանց օգնությանը»,- կարծում է նախկին վարչապետը:

ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, ով ծանոթ է այս խնդրին, մեզ հետ զրույցում ասաց, որ երբ ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն էր, այս հարցը կրկին բարձրացվել է, և նա ևս կողմնակից է եղել, որ կառավարությունը խորհրդարան ներկայանա նախարարների մակարդակով, որովհետև դրանով կարևորվում է խորհրդարանի դերը: Հիմա, երբ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է, Նիկոյանը ասում է, որ ճիշտ կլինի, եթե նրան հիշեցվի իր այդ դիտարկումը, որպեսզի կառավարությունը չթերագնահատի խորհրդարանում ընթացող քննարկումները:

Թե ինչ մակարդակով կներկայանա կառավարությունը այսօրվա լսումներին՝ դժվար է ասել, բայց որ Հյուսիս-հարավ միջանցքի հարցը այս լսումներից հետո էլ կմնա անորոշ՝ միանշանակ է: Հայաստանում սիրում են ճանապարհաշինարարությամբ զբաղվել, և որքան այն երկար է տևում, այնքան ավելի լավ և՛ իրականացնողների, և՛ դրանում ներգրավված բոլոր կողմերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում