Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունը մտադիր է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել 100 մլն եվրո: Այս մասին գրում է Bild-ը:
Պեպ Գվարդիոլայի գլխավորած մարզչական շտաբը ցանկանում է լուրջ համալրում կատարել թիմում: Ավելի վաղ ակումբի ֆինանսական տնօրեն Յան-Կրիստիան Դրեեզենը նշել էր, որ «Բավարիա»-ն կարող է իրեն թույլ տալ տրանսֆերային շուկայում նման գումարներ ծախսել:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կայացած խաղում «Բավարիա»-ն 3:0 հաշվով զիջեց «Բարսելոնա»-ին: Պատասխան խաղը կայանալու է Մյունխենում՝ մայիսի 12-ին:








































