Ինչպես տեղեկացնում է «Կուբան»-ի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի ու «Կուբան»-ի կսապաշտպան Արազ Օզբիլիսը «Վասլույ»-ի դեմ ընկերական հանդիպմանը տուգանայինից գոլ է հեղինակել՝ առաջ մղելով իր թիմին:
Օզբիլիսը գոլը խփել է 38-րդ րոպեին:
Հարկ է նշել, որ խաղին մասնակցում է նաև Մարկոս Պիզելին, որը ևս մեկնարկային կազմ է դուրս եկել, ինչպես Օզբիլիսը: Նշենք նաև, որ Օզբիլիսը 64-րդ րոպեին լքել է խաղադաշտը:
Քիչ անց կավարտվի հանդիպումը:






































