Wednesday, 08 05 2024
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

Զղջում. «էխո Մոսկվի»-ի բացառիկ անդրադարձը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին

Սգալ ըստ օրացույցի նույնն է, ինչ Քրիստոսին հիշել միայն Ծննդյան տոների գինարբուքի ժխորում: Օրն է քո դեմքի պատկերի փոխարեն ծեփել անհրապույր խզբզած ավատար: Այդ մասին պետք է հիշել միշտ: Ամեն օր: Ոչ միայն 1915-ին, այլև տասնամյակներ շարունակ հասարակ մարդիկ սպանել են այլ հասարակ մարդկանց: Երեխաների, ծերերի: Ինչպես են շպրտել առաջին դասարանցիների կտրված գլուխները իրենց սեփական տների լուսամուտներից ներս՝ ծնողների սեղանին: Հետո այրել են այդ տները: Տասնյակ տարիներ, Եվրոպայի ձանձրալի անտարբերության ներքո, ծնկներից բարձրացած Թուրքիան ոչնչացրեց մի ամբողջ ժողովուրդ: Միլիոններ,- գրում է echo.msk.ru կայքում լրագրող Անտոն Կրասովսկին:

Ես հաճախ մտածում եմ, թե ինչպես կարելի էր դա ընդհանրապես հաղթահարել: Ոչ, նկատի չունեմ հայերին. մահանալը սարսափելի է, բայց հեշտ: Թուրքերին: Քանի որ սպանելը նույնպես սարսափելի է, բայց դժվար: Ֆիզիկապես դժվար: Ինչքան շատ պետք է լինեին մորթել, կտրել, գնդակահարել, կենդանի մարդկանց այրել ցանկացողները: Երեխայի: Կնոջ: Ծերունու: Նրանց շանը: Ձիուն: Հազարավոր թուրքեր: Այսօր նրանց հետնորդներից ամեն մեկը, ցանկացած թուրքը երկրի վրա պատասխանատու է դրա համար: Նմանապես, յուրաքանչյուր գերմանացի պատասխանատու է Տրեբլինկայի, Աուշվիչի, Վարշավայի Բաբի Յարի համար:

Բայց ես ռուս եմ: Եվ ես պատասխանատու եմ այլ բանի համար: Սվինահարված արքայազնների, հանքահոր նետված մեծ իշխանուհու, փիլիսոփայական շոգեքարշերի և կրոնշտադյան սառույցի, Տամբովի իպրիտի համար, Լուբյանսկի նկուղների առնետների համար: Ես ռուս եմ, և դուք էլ եք ռուս. պատասխանատու էշելոններում հազարներով զոհված չեչենների և Ղրիմի թաթարների համար, Վոլգայի շրջանի գերմանացիների, նախնիների, կուլակների համար: Միլիոնավոր ոչնչացված ռուսների համար: Այնպիսի ռուսների, ինչպիսին ես և դուք ենք:

Նախագահը հայտարարեց, որ Ստալինին Հիտլերի հետ չի կարելի համեմատել: Հիտլերը իբր ոչնչացրել է հրեաներին, իսկ Ստալինը՝ ո՞ւմ: Աքսորել է մի քանի ինգուշի տայգա, հետո՞ ինչ: Այդպես հիմա ասում են թուրքերը: Մի՞թե դա ցեղասպանություն է: Դատարկ բան է: Ժամանակներն էին այդպիսին, իսկ հայերը խաբեբաներ էին, դուք ախր գիտեք: Ամբողջ աշխարհը թալանել էին և «Արմանիի» կեղծված զգեստները Էրեբունի են վերակարում:

Գերմանացիները ոչնչացրել են հրեաներին: Թուրքերը՝ հայերին: Սերբերը՝ ալբաններին: Ռուսները՝ ռուսներին: Ռուսները այնքան շատ են, որ միշտ էլ հեշտ է նրանց մեջ օտարների գտնել: Եվ այդ օտարները նրանց մեջ միլիոններ են, կբավականացնի արյամբ հագենալուն: Միլիոնավոր պալատականներ, միլիոնավոր գյուղացիներ, միլիոնավոր լրտեսներ, միլիոնավոր… Ցանկացած ճաշակի համար: Կտրի՛ր, չեմ ուզում:

Մենք երբեք չենք խոստովանում մեր մեղքը: Անձնական պատասխանատվությունը մեզնից յուրաքանչյուրի, մեր ամեն ընտանիքից այն բանի համար, ինչ տեղի է ունեցել Ռուսաստանում քսաներորդ դարում: Մեզանից յուրաքանչյուրն իրեն զգացել է որպես տուժող, բայց ոչ որպես մեղավոր: Հրաշքով փրկված պալատականների հետնորդները թքած ունեն այն բանի վրա, որ նրանց նախնիները հարյուրամյակներով յուրացնում էին գյուղացիների շտեմարանները: 1937 թվականին զոհված հեղափոխականների հետնորդները մոռացել են, որ հենց իրենց հերոսական պապերն էին գազով թունավորել Պովոլժիեի ապստամբներին: Բուտովոյում գնդակահարված եկեղեցականների հետնորդները երբեք չեն մտածել, որ նրանք 17-րդ դարում այնպիսի տեսք ունեին, ինչ հիմա Չարլի Չապլինը:

Զղջումը գլխավորն է, հավանաբար, որ ազգին առաջ է շարժում: Դա թույլ է տալիս բաժանվել անցյալից: Այն, ինչը հետ է պահում մարդուն, ահա այդ սարսափելի ցանկությունից. վերցնել կացինը և սպանել այլ մարդու:

Հիմա ես նայում եմ հին նկարներ: Գեղեցիկ կամ ոչ այնքան գեղեցիկ կանայք և տղամարդիկ: Հարսանեկան մետաքս, գոռոզաբար բարձրացված հոնք, լուսանկարչական արհեստանոցի ծիծաղելի դեկորատիվ ֆոն: Իսկ հետո նրանք կույտի մեջ: Հարյուրավոր այլանդակված մարմիններ: Իսկ կողքին՝ ժպտացող դեռահասներ: Եվ ահա նրանք, 100 տարվա միջով, մեզ են նայում ВКонтакте խմբերից, Լենա Կլիմովայի այս հաղորդագրությունից, մերոնքական երթերի ռեպորտաժներից:

Երբ նրանց թույլ տան, նրանք կվերցնեն կացինը և կսպանեն ինձ: Եվ ձեզ:
Եվ նրանց թույլ կտան:

Որովհետև Ստալինը ուրիշ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում